Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայ ժողովուրդը սպասում է Ծառուկյանի առաջադրմանը

12:25, çarşamba, 21 kasım, 2012
Հայ ժողովուրդը սպասում է Ծառուկյանի առաջադրմանը
     Մի շարք սոցիոլոգիական հարցումների արդյունքում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջին տեղում է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը՝ չբացահայտելով, թե ինչ հարցումներ են դրանք: Նա նշեց, որ կուսակցությունն ու կուսակցության ղեկավարն աննախադեպ վարկանիշ ունեն:
    
     «Գագիկ Ծառուկյանը շատ մեծ արժանիքներ ու անելիքներ է մատուցել մեր ժողովրդին, չկա մեկը, ով չճանաչի պարոն Ծառուկյանին: Ի տարբերություն շատերի, նա ոչ թե խոսում է, այլ իսկապես գործում, որ մարդիկ իրենց երկրում պաշտպանված լինեն: Նրա գործը տեսանելի է», - նշեց Վահան Բաբայանը:
    
     Անդրադառնալով ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաներին՝ նա ասաց, որ ԲՀԿ-ն առաջարկել է քննարկումներ երկու կետի շուրջ, որոնք, բանախոսի գնահատմամբ, կարևորագույն կետերն են, որոնք նոր քաղաքական պլատֆորմ են ձևավորելու: «Քաղաքական դաշտերում ռևերանսների, սիրավեպերի մասին խոսքերին ծիծաղով եմ մոտենում», - նկատեց բանախոսը: Նա նաև ասաց, որ քաղաքական գործընթացում կարևոր չէ շուտ հայտարարել նախագահական ընտրություններին մասնակցության ֆորմատի մասին:
    
     «Շատ արագ՝ օրերի ընթացքում տեղի են ունենալու փոփոխություններ: ԲՀԿ-ն, իր ձայների պատասխանատվությամբ հանդերձ, պետք է որոշում կայացնի: Դա կարվի այն ժամանակ, երբ լինի այդ պահը: Կարծես թե ստեղծվում է ինտրիգ, բայց դա բնական է, օբյեկտիվ է, իրավիճակի թելադրանքն է», - նշեց Վահան Բաբայանը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3554 | 0 | 0
Facebook