Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ազգը հավերժ է, իսկ իշխանությունները կգան ու կգնան

00:06, perşembe, 30 оcak, 2014
Ազգը հավերժ է, իսկ իշխանությունները կգան ու կգնան

Մի քանի հազարամյակ է` գոյություն ունի հայ ժողովուրդը: Պատմության հորձանուտում նա տարբեր խոչընդոտներով է անցել և ունեցել է հազարավոր իշխաններ ու թագավորներ: Ետադարձ հայացք ձգելով մեր պատմությանը` տեսնում ենք մի բան. Հայ ժողովուրդը մնացել է, իսկ թագավորներն ու իշխաններն անցել, գնացել են:
    
     Տարբեր ժամանակներում իշխաններն ու նախարարները պայքարել են միմյանց դեմ ու ամեն մեկը ձգտել է իր ձեռքը վերցնել ամբողջ իշխանությունը: Իսկ ո՞վ է հիշում այդ իշխաններին: Մարդիկ հազիվ հիշում են մեկ-երկու անհատների, ովքեր մեծ դեր են ունեցել պատմության մեջ` Տիգրան Մեծ, Պապ թագավոր, Արշակ... Միջին կրթություն ունեցողների շատ փոքր մասն է, որ այսքանից ավելի անուն գիտի, շատերը միայն Տիգրան Մեծին գիտեն:
     Նրանցից շատերն անհիշատակ կորան պատմության քառուղիներում:
    
     Իշխանները ձգտել են վերցնել իշխանությունը` չգիտակցելով, որ այն իրականում պատկանում է ժողովրդին, բայց ժողովուրդն էլ չի իմացել, որ իշխանությունն իրեն է պատկանում, որպեսզի տեր կանգնի նրան:


     Գալով մեր օրեր` տեսնում ենք, որ պատմությունը կրկնվում է ու իրական իշխանությունը ժողովրդի ձեռքին չէ և դրա համար կրկին կռվում են այլ մարդիկ: Մեր ժամանակներում արդեն ոչ թե իշխանն ու թագավորներն են, կուսակցություններն ու տարատեսակ խմբեր ու անհատներ, որն ավելի վատ է, քանի որ այդ պայքարում կիրառվում են բարոյական ու ոչ բարոյական սկզբունքներ: Հաճախ գործում են թաքնված կերպով, ինչի արդյունքում պառակտում ու մաս-մաս են անում ազգը: Ո՞րն է սրա պատճառը և ինչու են կրկին տարբեր մարդիկ կռվում իշխանության համար, իսկ ժողովուրդը նայողի դերում է:


     Կուսակցությունները կռվում են ժողովրդին պատկանող իշխանության համար, իսկ ժողովուրդն ընդամենը հանդիսատես ու ծափահարող է: Հատկանշականն այն է, որ այդ պայքարի մեջ գլխավոր տուժողը հենց ժողովուրդն է: Պատճառները ժողովրդի անմիասնականության ու ազգային գաղափարների բացակայության մեջ են: Եթե հայ ժողովուրդն ունենար այն գաղափարը, որի համար կպայքարեր, կապրեր ու կարարեր, երբեք էլ ոչ մի իշխանության չէր հաջողվի գալ ու սեփական շահերին ծառայեցնել երկիրն ու ժողովրդին, այլ իշխանները կգային ու կծառայեին հայ պետության շահին ու ազգային գաղափարներին:
    
     Բոլորն ազգային շահ են բացականչում, բայց շատ քչերն են հասկանում, թե ինչ է ազգային շահը կամ որն է հայության կամ հայկական պետության շահը: Շատերն ազգային շահ ասելով հասկանում են Արցախյան հարցի հայանպաստ կարգավորումն ու ցեղասպանության ճանաչումը: Բայց սա մեր ազգային կամ պետական շահի մի փոքր մասն է ընդամենը:
    
     Հովիկ Վերանյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4750 | 0 | 0
Facebook