Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Միջազգային բակալավրիատ (The International Baccalaureate – IB) . հանրակրթության ոլորտի լավագույն համակարգն աշխարհում (Մաս 2)

15:16, cuma, 17 оcak, 2014
Միջազգային բակալավրիատ (The International Baccalaureate – IB) . հանրակրթության ոլորտի լավագույն համակարգն աշխարհում (Մաս 2)

Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր
    

Միջազգային բակալավրիատի ամենաբարձր ծրագիրը «Դիպլոմա» -ն է: Այն երկամյա ծրագիր է` նախատեսված 16-19 տարիքային խմբի համար: Ծրագիրն ավարտվում է երկրորդ տարվա վերջում` մայիս ամսին` Միջազգային բակալավրիատի կողմից իրականացվող քննություններով:

Ծրագրի գերագույն նպատակը համակողմանի ու բազմակողմանի զարգացած, ազգային ու համաշխարհային արժեքներին քաջածանոթ, դրանք կրող ու դրանցով առաջնորդվող վառ անհատականությունների ձևավորումն է: Դրան հասնելու համար օգտագործվում են տարբեր մեթոդներ: Ամեն բան արվում է աշակերտի աշխարհայացքիձևավորման, մտահորիզոնի ընդլայնման, վերլուծական մտածողության ձևավորման ու զարգացմանհամար:

«Դիպլոմա» ծրագրի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ աշակերտները կարողանանհամագործակցել խմբային աշխատանքի ժամանակ, ոչ միայն կարծիք հայտնեն, այլև կարողանանլսել ուրիշների ասածը, խմբի կարծիքը ներկայացնեն ու հիմնավորեն:

Թե՜ անհատական, թե՜ խմբային աշխատանքի ընթացքում ուսուցիչը ունի միայն ուղղորդող դեր: Այսինքն` ծրագիրը աշակերտակենտրոն է:

Դասերի ժամանակ մեծ կարևորություն է տրվում միջառարկայական կապերին: Տրված թեմաներըդիտարկվում են տարբեր հարթություններում, տարբեր տեսանկյուններից, տարբեր գիտություններիուսումնասիրության դիտակետից: Տարբեր առարկաների ծրագրերում ընդգրկված թեմաները, առկամոտեցումներն ու սկզբունքները, օգտագործված մեթոդներն ընտրված են այնպես, որ ծրագրիշրջանավարտներն արդեն պատրաստի հետազոտողներ ենդառնում, ինչն էլ չափազանց բարձր է գնահատվում աշխարհի առաջատար համալսարաններում:

Հենց այս ամենի շնորհիվ ՄԲ «Դիպլոմա» ծրագիրն ավարտած սովորողների ստացած ավարտական վկայականն ընդունելի էաշխարհի առաջատար համալսարաններում ու տալիս է կրթաթոստանալու հնարավորություններ: Բոլոր այդ համալսարանները միանշանակոր ընդունում են, որ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի բարդությունները հաղթահարած շրջանավարտները ունակ են հաղթահարելուհամալսարանական բարդ պահանջները շատ ավելի արագ ու ավելի հեշտ, քան ցանկացած այլհամակարգի շրջանավարտ:

Ծրագիրն ընդգրկում է առարկաների վեց խումբ, ինչպես նաև միջուկը կազմող բաժինները՝ընդլայնված ակնարկ (Extended Essay), իմացության տեսություն (TOK-theory of knowledge), ստեղծագործական աշխատանք, ֆիզիկական ակտիվություն, ծառայության մատուցում (CAS -creativity, action, service):
     Շարունակելի...

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5999 | 0 | 0
Facebook