Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դուք պետք է պայքարե՛ք, ապագան ձեր ձեռքերում է.Սեյրան Օհանյան

20:05, cumartesi, 17 kasım, 2012
Դուք պետք է պայքարե՛ք, ապագան ձեր ձեռքերում է.Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի 16-ին հյուրընկալվել է Երևանի պետական համալսարանում: Նախարարը մասնակցել է մայր բուհի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ՝ զոհված ազատամարտիկներ Արա Ավանեսյանի, Էդուարդ Ավագյանի, Սարգիս Խոջոյանի եւ Տիգրան Պետրոսյանի անունները կրող լսարանների բացման արարողությանը, ներկա էին նաև զոհված ազատամարտիկների հարազատները: ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում նախարարն հանդիպել է պորֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որն էլ նշել է, որ մայր բուհի և նրա ուսանողների կապը զորամասերի հետ հնարավորություն է տալիս ճանաչելու մեր բանակը, մեր անկախ ու ազատ երկիրը պաշտպանող հայ զինվորին: Արամ Սիմոնյանն ասել է . «Մեր ուսանողների հաճախակի այցերը զորամասեր ավելի են հեշտացնում նրանց մուտքը բանակ, հոգեբանորեն պատրաստում զինծառայությանը: ՀՀ ԶՈւ-ի հետ շփումը նպաստում է նաև մեր ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բանակի վերաբերյալ ճիշտ ու առողջ կարծիքի ձևավորմանը»:

ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է. «Ցանկանում եմ իմ խորին շնորահակալությունը հայտնել բուհի ղեկավարությանը, ռեկտորին, որ չեն մոռանում մեր մարտական ընկերներին և հավերժացնում են նրանց հիշատակը: Զոհված ազատամարտիկների սիրելի՛ ծնողներ, ցանկանում եմ շնորհակալության և երախտիքի խոսքեր ասել ձեզ, որ ձեր որդիները իրենց կյանքն են նվիրել հայրենիքի պաշտպանության համար: Նրանք միշտ մեզ հետ են, նրանց հոգիները սավառնում են երկնքում և դրանով իսկ զրկում մեզ սխալվելու իրավունքից»: «Բոլոր ժողովուրդների պատմության մեջ մեծ է եղել ուսանողների դերը: Ուսանողները հզոր ուժ են: Հայ ժողովրդի առջև ծառացած յուրաքանչյուր խնդրի լուծման համար դուք պետք է պայքարե՛ք, ապագան ձեր ձեռքերում է: Ես վստահ եմ, որ դուք ավելի լավ եք իրականցնելու մեր հայրենիքի պաշտպանության գործը, քան` մենք», - ասել է Սեյրան Օհանյանը: Հանդիպման ավարտին նախարարը ԵՊՀ մի շարք ուսանողների եւ աշխատակիցների հանձնել է պատվոգրեր եւ գերատեսչական մեդալներ՝ ՀՀ զինված ուժերի հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
5341 | 0 | 0
Facebook