Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԵԹԵ ԲՈԼՈՐԸ ԿԱՄ ՄԻ ԴՐՈՇԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒ

23:06, cuma, 16 kasım, 2012
ԵԹԵ ԲՈԼՈՐԸ ԿԱՄ ՄԻ ԴՐՈՇԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒ
     Այսօր Սիսիանի քաղաքապետարանի քրքրված դրոշը փոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Գուրգեն Բեգլարյանի հորդորի արդյունքում: Քաղաքապետը կամ այս 5 տերիների ընթացքում քաղաքապետարանում չի եղել, կամ հարմարացրել է, որ մեքենայից միանգամից իր աշխատասենյակ մտնի: Բնունիս համայնքի էլեկտրաէներգիայի հարցը լուծվել է Գուրգեն Բեգլարյանի միջամտության արդյունքում: Գյուղապետը կամ գյուղում չի ապրում, կամ տեսողությունից է զրկվել: Չգիտեմ ցնծամ թէ լամ: Ուրախ եմ, որ ոստիկանությունը արդեն քաղաքացու կողքին է, ոստիկանապետի բարեփոխումները կամաց կամաց իրենց արդյունքը տալիս են, բայց ինչով են զբաղված այն մարդիկ, ովքեր պարտավոր են լուծել այն խնդիրները, որոնք ի պաշտոնե պարտավոր են լուծելու: Գրառումս բնավ ոստիկանության գովազդ չէ, ոչ էլ տեղական կառավարման մարմինների հակագովազդ: Սիսիանում զրույց եմ ունեցել ոստիկանության բաժնի ՊՊԾ դասակի հրամանատար Հովսեփ Գաբրիելյանի, քրեական բաժանմունքի օպեր լիազոր Հովհաննես Օհանյանի հետ: Զրույցի ընթացքում անընդհատ կողքերս էի նայում, տեսնելու համար Հայաստանում եմ արդյոք, թէ երկրից դուրս եմ եկել: Ոստիկանականի նման ծառայություններ անգամ այստեղ` Երևանում չէի հանդիպել, ոստիկանի նման մակարդակի մասին միայն կրիմինալ ֆիլմերի գլխավոր հերոսի մոտ էի տեսել: Իմ մեջի այն նստվածքը, որ ոստիկան ասելուց հասկացել եմ հանցագործ, ինչ որ չափ պակսել է, բայց չի վերացել: Փառք տանք Աստծուն, որ կան մարդիկ, ովքեր իրոք արժանի են մեր պաշտպանը լինելու կոչմանը, բայց ափսոս, ափսոս որ քիչ են, ափսոս նրանք չեն երևում այն ոհմակի մեջ, որը շրջապատում է մեզ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4311 | 0 | 0
Facebook