Էքստրավերտը անձի ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհ, իսկ ինտրովերտը` դեպի ներաշխարհ, գրում է harmonia.am-ը:
Էքստրավերտները լիցքավորվում են էներգիայով արտաքին աշխարհից, գործողություններից, մարդկանցից, վայրերից և իրերից: Երկարաժամկետ անգործությունը, մենակությունը զրկում են նրանց կյանքի իմաստի գիտակցումից: Նրանք շատ են սիրում ամբոխ և ակտիվություն: Էքստրավերտները մշտապես գտնվում են զգայական և հուզական տեղեկատվության փնտրտուքի մեջ:
Էքստրավերտներին հատուկ է այնպիսի վարք, որի դեպքում մարդ ձգտում է.
- ակտիվորեն հաղորդակցվել այլ մարդկանց հետ,
- մշտապես գտնվել այլ մարդկանց ուշադրության կենտրոնում,
- մասնակցել հանրային միջոցառումներին,
- մասնակցել մարդաշատ միջոցառումներին ու երեկույթներին:
Էքստրավերտները հակված են.
- կիսվել իրենց էներգիայով ու ոգեշնչվածությամբ բոլոր նրանց հետ, ում տեսնում են իրենց շուրջը,
- արագ պատասխանել հարցերին և արձագանքել իրադարձություններին,
- հեշտությամբ կիսվել անձնական տեղեկատվությամբ,
- մարդկանց հետ առերես շփվել նույնքան հեշտությամբ, որքան խմբում,
- մտածել բարձրաձայն` միմյանց հետ համագործակցելով: Բացի դրանից, նրանք հաճախ դիմացինին - խոսելու հնարավորություն չեն տալիս ու միշտ չէ, որ իրենց ասածին կարևորություն են տալիս:
Էքստրավերտները պետք է սովորեն կառավարել շփման գործընթացը և դադարեցնեն այն ժամանակ, երբ վերջինս բացասական արձագանք է առաջացնում զրուցակցի մոտ:
Ինտրովերտներին հատուկ է այնպիսի վարք, որը կապված է մենակության, մտորումների, անհանգստությունների, ստեղծագործելու և այդ ամենին հետևելու հետ:
Ինտրովերտները իրենց էներգիայի աղբյուրը փնտրում են սեփական ներաշխարհում` մտքերում, տպավորություններում, հույզերում, հուշերում և այլն: Արտաքին աշխարհը նրանց մոտ հոգեկան լարվածություն է առաջացնում: Պարզապես այլ մարդկանց մեջ գտնվելը արդեն իսկ գերլարում է ինտրովերտներին:Նրանք կորցնում են իրենց էներգիան, երբ հայտնվում են ամբոխի մեջ, լսարանում, աղմկոտ միջավայրում: Մարդիկ նրանց կարող են շատ դուր գալ, բայց, սովորաբար, որևէ մեկի հետ խոսելիս զգում են, որ պետք է հեռանան` խորը շունչ քաշելու:Վերականգնման համար նրանց շատ երկար ժամանակ է հարկավոր:Բացի այդ, ինտրովերտների էներգիան ավելի արագ է սպառվում, քան էքստրավերտներինը: Ինտրովերտները նախընտրում են խորություն ու սահմանափակում են իրենց տպավորությունները, սակայն դրանցից յուրաքանչյուրը զարգացնում են շատ խորությամբ: Հաճախ նրանք քիչ ընկերներ են ունենում, սակայն վերջիններս շատ մտերիմ են լինում: Ինտրովերտներին հաճույք են պատճառում դեմ առ դեմ խոսակցությունները, իսկ գործունեության խմբակային տեսակները նրանց զրկում են էներգիայից ու չափազանց գրգռում:
Ինտրովերտները հակված են.
- իրենց ներսում պահել էներգիան և ոգեշնչվածությունը ու կիսել այն միայն նրանց հետ, ում լավ են ճանաչում,
- տատանվել այն հարցում, թե ինչպես ուրիշների հետ կիսվել անձնական տեղեկատվությամբ,
- նախքան հարցերին պատասխանելը նրանց ժամանակ է հարկավոր մտածելու և արտաքին իրադարձություններին արձագանքելու համար,
- նրանք նախընտրում են առերես շփվել,
- ժամանակ առ ժամանակ նրանց կարող է թվալ, որ ինչ - որ բան են ասել ձեզ, սակայն իրականում դա այդպես չէ, քանի որ նրանք միշտ չափազանցնում են իրադարձություններն իրենց երևակայությունում,
- մտածում և գործում են զգուշությամբ,
- մինչև իրենց կարծիքը չեն հարցնում, նրանք չեն արտահայտվում:
Հաջողակ մարդիկ կարող են և՛ ինտրովերտ լինել, և՛ էքստրավերտ: Սակայն երկու տիպին էլ անհրաժեշտ է սովորել ձեռք բերել մյուս տիպին բնորոշ հմտություններ: Աստիճանաբար այդ հատկանիշների կրողը դառնում է ալտրուիստ` մարդ, ով կարող է հարգել և՛ սեփական, և՛ ուրիշների հետաքրքրությունները և արդյունքում հասնել առավելագույն հաջողությունների:
Աղբյուրը` Doctors.am