Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Զոհված ազատամարտիկի անունից Դավութօղլուի այցի դեմ բողոքելու էր եկել նրա 89-ամյա մայրը

01:07, cuma, 13 aralık, 2013

Արցախյան հերոսամարտի առաջին օրերին զոհված Էդիկ Տոռոզյանի մայրը դեկտեմբերի 12-ին եկել էր Հանրապետության հրապարակ` մասնակցելու ՀՅԴ երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի առնչությամբ կազմակերպված բողոքի ակցիային:

«Նոր Հաճնից երկու ժամ ճանապարհ եմ եկել այս եղանակին, որ տղայիս փոխարեն մասնակցեմ էս բողոքին», - NEWS.am-ին ասաց 89-ամյա Փառանձեմ մայրիկը:

Փառանձեմ մայրիկը պատմեց, որ 35-ամյա Էդիկն առաջիններից էր, որ գնաց Ղարաբաղ. «Պատերազմից առաջ զենքեր սարքեց ու տարավ հետը, գիտե՞ս` ինչ զենքեր էր սարքել, առաջին օրերին իրա զենքերով էին կռվում»:

Թոշակառու կինը թերթերից է իմացել բողոքի ակցիայի մասին. «Տղաս պիտի դաշնակ դառնար, բայց չհասցրեց, դրա համար էլ էսօր ես եկել եմ էստեղ, որ իր փոխարեն մասնակցեմ: Իմ բալայի փոխարեն եմ էստեղ»:

Ակցիայի ամբողջ ընթացքում Փառանձեմ մայրիկը կանգնել էր երիտասարդների կողքին ու արտասվում էր:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3146 | 0 | 0
Facebook