Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վեհանձն կաշառակերներ

11:41, pazar, 08 nisan, 2012
Վեհանձն կաշառակերներ

Ինչ է կաշառակիրությունը. Կաշառակիրությունը մի երևույթ է , երբ կաշառատուն փորձում է ինչ-որ եղանակով(փող, նվեր կամ նմանատիպ ուրիշ ձևով) օգտվել կաշառակերի ծառայությունից: Այսինքն կաշառակերը չունի ոչ մի սկզբունք. Եթե նա այսօր վերցրեց կաշառքը , նշանակում է նա վաճառվում է, ինքն իրեն վաճառքի է հանում: Մի քանի օր առաջ համացանցում հայտվել էր սեքսուալ ծառայություններ առաջարկող կայք, որը մեր հասարակության կողմից շատ բացասաբար ընդունվեց, և նույնիսկ մեղադրական խոսքեր հնչեցին, հեռուստատեսությամբ այն վատաբանվեց: Սիրելի ավանդապաշտ քաղաքացի, իսկ ինչով ես զբաղվում դու, երբ վերցնում ես կաշառքը և ընտրում այն մարդուն , ում անունը քեզ ասում է կաշառատուն: Միթե քո արածը տարբերվում է անբարոյականի արածից: Երբ դու մի քանի հազար դրամով ծախում ես քո երկիրը ու հետո բողոքում ես , թե ինչու Մարս գործարանը տվեցին, թե ինչու կոնյակի գործարանը ծախեցին, մտածում ես , որ դու ես իրականում ծախել այն քո անսկզբունքային , անարդար , վախկոտ ու աներես պահվածքով: Մտածել ես , որ դու ես մեղավոր , որ էսօր հազարավոր ընտանիքներ լքում են իրենց հայրենիքը, որովհետև ուրիշ ելք չունեն, որովհետև զգում են , որ դու ու քո նման կաշառակերները ես երկրում մեծամասնություն եք , իրենք էլ , իրենց չհամարելով քեզ պես ճղճիմ, թողնում գնում են: Արդյունքում միայն մեր երկիրն ու մենք ենք տուժում, իսկ որոշ մարդիկ օգտվում են դրանից: Էս ա ձեր նվիրվծությունը, էս ա ձեր ավանդապաշտությունը: Իրականում դուք ավելի վատն եք , քան երկիրը թալանողները: Երկրի տիրոջ կարգավիճակով երկրին տեր կանգնելու փոխարեն , ծախում եք ձեզ , ձեր ընտանիքները, ձեր երկիրն ու ձեր արժանապատվությունը: Էդ մի քանի հազար դրամը ձեզ ոչինչ չի տա, ընդամենը մեկ-երկու օր, իսկ դուք հանուն դրա հավասարվում եք նույն էն կայքի անբարոյականներին:
     P.S. Այս ամենով հանդերձ, ես հավատում եմ , որ կրիտիկական պահին ժողովուրդը կհավաքվի, կզսպի իրեն, իր հոգու խորքից կարթնացնի հայի վեհ կամքը ու արժանապատվությունը ու տեր կկանգնի իր երկրին այնպես, ինչպես և տեր է կանգնում իր ընտանիքին, իսկ հիմա , ցավոք սրտի, եկել է այդ կրիտիկական պահը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4331 | 0 | 0
Facebook