Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում. Ճանշինի մեղքով ավտոմեքենաների խցանումն անցնում է 2 կիլոմետրը (լուսանկարներ)

Ashik
Yazar:
Ashik
15:57, çarşamba, 04 aralık, 2013
     Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 3 ժամ է Նորաշեն գյուղից մինչև Ծովազարդ գյուղ ընկած ճանապարհահատվածը, որը կլինի մոտ 6 կիլոմետր, քաոսային իրավիճակ է ստեղծվել: Պատճառը ճանապարհի մերկասառույցն է, քանի որ Ճանշինի պատասխանատուները ջայլամի քաղաքականություն վարելով, ուղտի ականջում քնած, մատը մատին չեն տվել, որպեսզի ճանապարհին լցնեն աղ ու ավազ: Եթե Գավառից մինչև ծովազարդ, Գավառի ճանշինի աշխատակիցները համապատասխան աշխատանքներ են կատարել ճանապարհի մաքրման համար, ինչ արդյունքում նշված հատվածում երթևեկությունը բարենպաստ է, ապա Ծովազարդից մինչև Նորաշեն 200-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են խցանման տակ, իսկ մի քանի ավտոմեքենաներ էլ բախվել են իրար: Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները արդարացիորեն բարձրաձայնում են, որ ինչ են մտածում կապի և տրանսպորտի նախարարության չինովնիկները, ու եթե բարեհաճեն իրենց տաքուկ կաբինետներից դուրս գան և ուղղություն վերցնեն դեպի այս կողմ, ապա իրենց մաշկի վրա կզգան այս շիլաշփոթը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաների խցանման պատճառով նշված ճանապարահի 2 կիլոմետրից ավել հատված այս պահին բարձիթողի է մատնված ու միայն տեղում են ճանպարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր շիվարած, կանգնած չգիտեն ինչով օգնեն վարորդներին: ©shamshyan.com http://shamshyan.com/arm/6iVhBPQvrH.html
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3000 | 0 | 0
Facebook