ՍԻրելի ընկերներ, ուզում եմ մի փոքր անդրադառնալ ՀՀ ներկա քաղաքական կյանքին: Այժմ , առաջին հայացքից, կարծես գոյություն ունի ՀՀԿ-ն, որը համարվում է իշխանության ներկայացուցիչը , և ընդիմությունը` տարբեր անվանումներով , տարբեր գաղափարներով, տարբեր ներկայացուցիչներով և տարբեր կարգավիճակներով: Սակայն իրականում , կարծում եմ, կա ՀՀԿ, որը մեր երկրի իշխանությունն է ներկայացնում և ամենևին չի արդարացնում ժողովրդի սպասելիքները, և գոյություն ունի արտախորհրդարանական ընդդիմություն` ՀԱԿ կուսակցությունների դաշինքը, որը վերջին ժամանակներս նույպես այնքան էլ չի արդարացնում ժողովրդի սպասելիքները: ՀՀԿ-ի մասին խոսելը կարծում եմ անիմաստ է. Համատարած թալան, ժողովդի հարստահարում, անտաղանդ արտաքին քաղաքականություն, մոնոպոլիզացված տնտեսություն, որը պարզապես ոչնչացնում է Հայաստանը, արդարադատությունը բացակայում է մեր երկրում, չկա հավաստի տեղեկատվություն. Հեռուստատեսությունը պարզապես նմանվել է կրկեսի: Այս ամենից հետո կարծում եմ բնական է ժողովրդի ընդվզումը: Իսկ ինչ կարելի է ասել ՀԱԿ-ի մասին. ՀԱԿ-ը, համարվելով ազատական, դեմոկրատ քաղաքական կառույց, այսօր կարծես ընկել է փուչ սկզբունքների ետևից: Կարծում եմ, ՀԱԿ-ը պարտավոր էր մեկ միասնական ցուցակով հանդես գալու առաջարկ անել ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին և առհասարակ բոլոր այն կառույցներին, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում: Դրանով իսկ ՀԱԿ-ը կապահովագրեր ժողովրդին խաբկանքից և կպարզվեին բոլորի դեմքերը: Իսկ այդ առաջարկը չարվեց: Պաշտոնական ոչ մի առաջարկ չարվեց: Դրանում կշահի միմիայն ՀՀԿ-ն ու կտուժի ՀՀ քաղաքացին: Այսպիսի պառակտված կազմով ու բազմաթիվ ընդդիմադիր այլընտրանքներով ՀՀ քաղաքացին երբեք չի հասնի իր նպատակին և չի փոխի իշխանությունը` ստեղծելով լեգիտիմ, դեմոկրատ և օրինապաշտ իշխանություն:
Հարգելի ընդդիմադիր ուժեր, կոչ եմ անում բոլորիդ, միացեք, մի բռունցք դարձեք, և միասին կկերտենք մեր երկիրի ապագան: Սա մեր ազգի ճակատագրական պահն է, մեզնից յուրաքանչյուրիցս է կախված մեր երկրի ապագան: Իսկ կեղծ ընդդիմադիր ուժերին խնդրում եմ, բացեք ձեր դեմքերը կամ իրոք արեք այպիսի քայլեր, որ մեզ կապացուցեն ձեր ընդդիմադիր լինելը: Դադարեցրեք ժողովդրի հանդեպ թալանը, մի կողոպտեք մեր երկիրը: Մի կյանք եք ապրում , արդար ապրեք: Ի վերջո մենք մեր թշնամին չենք , էսօր մի քիչ շատ ունենք , վաղը մի քիչ քիչ կունենանք, բայց կապրենք: Իսկ դուք թալանելով ոչնչի չեք հասնի : Վերջիվերջո ավելի վեհ գաղափարներ կան , քան հարստությունն ու նյութական գերնպաստավոր պայմանները: Բոլորս մարդիկ ենք ու պետք է մտածենք մեկս մյուսի մասին: Եկեք փոխվենք: