Բազմիցս եմ որպես լրագրող փորձել կապ հաստատել Շանթ հեռուստաընկերության նախագծի կազմակերպիչների հետ, սակայն ապարդյուն. քանի որ նրանց հետ կապվելու հերթական փորձերը ձախողվում էին այս կամ այն պատճառով; Որոշեցի գոնե ինձ հետաքրքրող հարցերի մասին ՖԲ-ի միջոցով պարզաբանել` հարցեր ուղղելով նախագծի ժյուրիի անդամներից մեկի` հայտնի դերասան, Սերգեյ Դանիելյանի հետ: Կասեմ, որ մենք փորձում ենք նման նախագծերի միջոցով տաղանդներ ի հայտ բերել` ինչը խրախուսելի է. իսկապես շատերը կան, որոնց առջեւ կարելի է գլուխ խոնարհել, այն պարագայում երբ հայաստանյան շոու բիզնեսն այսօր հեղեղված է անտաղանդ, պճնված, շինծու մի շարք կատարողներով:
Սակայն խնդիրը նրանում է, որ նման նախագծերի միջոցով փորձ է արվում նաեւ շեղվել ծրագրի իրական շրջանակներից եւ գեղջկական եւ քաղքենիության հասնող բառապաշարով ու էժանագին կեցվածքով բեմահարթակում աճպարար վարժեցնել, ծիծաղելով այս կամ այն անտաղանդ եւ ձայնայի տվյլաներից զուրկ մասնակիցների վրա, հետո խոստովանելով, որ այդ ամենը ծրագրի թույլատրելի սահմաններում է:
Խայտառակ եւ տխրահռչակ մասնակիցներից մեկը` Թամարան, նորից նախագծում է, սակայն այս անգամ ի պատիվ ժյուրիի այլ անդամների մասնակցությմամբ. Նախ նախագծում գոնե նախընտրական փուլերում, արդեն պետք է հստակ որոշել արժանի թեկնածուներին առաջնորդելու մասին, ոչ թե, անտաղանդներին միտումնավոր թողնել նախագծում, ծիծաղի ու հեգնանքի առարկա դարձնելով նրանց:
Ափսոս է հայ երգը, կամ առհասարակ որեւէ համաշխարհային հիթի` նման ահասառսուռ, զազրելի եւ երգից հիասթափություն ապրեցնող կատարում հրամցնելը, այն էլ հայկական հեռուստաընկերության եթերում: Գուցե դա արվում է լսարան պահելու կամ վարկանիշ ստեղծելու նպատակով???? Բայց ինչու?, Չկա արժանավայել ճանապարհ?
Ամոթ է, սթափվեք...