Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՏԵՂՅԱ՟Կ ԵՔ ՈՐ…

17:46, pazar, 10 kasım, 2013

«Որբանոցը» նոյեմբերի 5-ից իր դռներն է բացել հայ ընթերցասեր հասարակության համար նաև գրքի տեսքով: Վեպ, որը պատմում է յոթ կուրսընկերների մասին, որոնց համախմբել է մի վայր, որի հասցեն է «որբանոցը»: «Որբանոցն» ըստ հեղինակի այն երկիրն է որտեղ մենք ապրում ենք և ստեղծագործում, իսկ գրքի հերոսներն այդ «որբանոցի» բնակիչներն են: Ստեղծագործությունն սկսվում է գլխավոր հերոսներից մեկի` Գուգոյի, պատմությամբ: Զինծառայության ժամանակ իր հրամանատարի կողմից դաժանաբար ծեծի ենթարկվելու արդյունքում Գուրգենը հաշմանդամ է դառնում: Չնայած այդ վիճակին նա շրջապասված էր ընկերների ջերմ վերաբերմունքով, բայց ոչ խղճահարությունից դրդված: Դրա վառ օրինակը հետևյալ կենացն է նվիրված ընկերներին. «Ձեր նվիրվածությունն աշխարհի ամենաառողջ ոտքերի հետ չեմ փոխի…», - ասել էր Գուգոն: Կենաց, որով մեր հերոսը ապացուցեց, որ այս «որբանոցում» առողջությունից հետո ամենաթանկը լավ ընկերներ ունենալն է: Թեև Գուգոն այլևս չի ապրում այս իրական «որբանոցում», բայց ես` որպես այս վեպն ընթերցող, վստահ եմ, որ նրա հիշատակը միշտ վառ կմնա:


    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4584 | 0 | 0
Facebook