Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Շախմատը մեր կյանքն է անկենդան տախտակի վրա.Գևորգ Մուրադյան

21:21, perşembe, 25 ekim, 2012
Շախմատը մեր կյանքն է անկենդան տախտակի վրա.Գևորգ Մուրադյան
     Շախմատի մարզիչ Գևորգ Մուրադյանը վերջերս կայացած Բաղրամյանի շախմատի բաց առաջնությունից հետո համաձայնվեց հարցազրույց անցկացնել իր հետ: Հիշեցնեմ, որ խաղից հետո նրան հանձնվեց պատվոգիր՝ մրցումը կազմակերպելու և այն անցկացնելու համար:
     -Գևորգ, ի՞նչ է շախմատը Ձեզ համար:
     -Նախ շախմատը իրենով ոչ միայն ինձ համար, այլ ընդհանրապես մի ամբողջ կյանք է: Այն մեր կյանքն է անկենդան տախտակի վրա: Ինձ համար շախմատը արվեստ է, գեղեցկություն, սպորտ:
     -Ո՞րն է Ձեր ամենաուժեղ կողմը շախմատում:
     -Շախմատում իմ ուժեղ կողմը, որը ես կարող եմ համարել ամենաուժեղը, դա իմ պատկերացումն է, պատկերացումը և հիշողությունը միասին, որը շատ կարևոր է շախմատում:
     -Ինչպես գիտենք, վերջերս անցկացվեց Բաղրամյանի շախմատի բաց առաջնությունը, կներկայացնե՞ք այդ մասին:
     -Բաղրամյանի բաց առաջնությունը անցկացվել է իմ ձեռնարկմամբ, ամբողջ մրցույթը ես եմ վարել 1-ին տուրից մինչև 9-րդ տուրը: Խաղն անցկացվել է Մյասնիկյան համայնքում: Մասնակցել են 3 գյուղերից՝ Մյասնիկյան, Շենիկ և Քարակերտ: Մասնակիցների քանակը թվով 36-ն էին: 7-ից մինչև 17 տարիքային խաղացողներ էին, չնայած, հույս ունեի, որ ավելի մեծերը կգային, քանի որ բաց առաջնությունն առանց տարիքային սահմանափակման էր: Եղան մրցանակային 7 տեղ: Առաջին 5-րդ տեղերը զբաղեցրած լավագույնները պարգևատրվեցին՝ 1-3-րդ տեղերը պատվոգրերով և նվերներով, 4-5-րդ տեղերը միայն պատվոգրերով: Պարգևատրվեց նաև ամենակրտսեր մասնակիցը և աղջիկների մեջ լավագույն արդյունքներ ցուցաբերած աղջիկը:
     -Ինչպիսի՞ արդյունքներ գրանցվեցին:
     -Արդյունքները եղան՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցը Շենիկից՝ Մանուել Մանուկյան, 2-րդ տեղը Քարակերտից՝ Սարգիս Խոսրովյան, 3-դ տեղը Մյասնիկյանից՝ Հովհաննես Գրիգորյան, 4-րդ տեղը Մյասնիկյանից՝ Արմեն Նիկոյան, 5-րդ տեղը Շենիկից՝ Սամվել Մանուկյան, աղջիկների մեջ լավագույնը ճանաչվեց Վանուհի Սարգսյանը՝Մյասնիկյանից և պարգևատրվեց ամենակրտսեր մասնակիցը Հրաչ Մուրադյանը՝Քարակերտից:
     -Ո՞վ էր տրամադրել մրցանակները:
     -Մրցանակները տրամադրել էր շախմատի ակադեմիայի հիմնադրամը, պատվոգրերն էլ տրամադրել էր Հայաստանի շախմատի Ֆեդերացիան:
     -Մրցաշարից հետո այլ ծրագրեր մշակելո՞ւ եք:
     -Մրցաշարը ավարտվեց: Սկսվել են պարապունքները: Մի նպատակ ունեմ, որ երեխաները իրենց ճիշտ դրսևորեն շախմատի դպրոցական օլիմպիադայում: Առաջիկա մեծ ծրագրերում, ևս երկու նպատակ, որը դրված է մեր առջև՝ Անդրանիկ Մարգարյանի մրցաշարն է, որը տեղի կունենա հունվարին և ամենակարևորը Հայաստանի պատանիների կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու իրավունքն է, որ կարողանանք մասնակցել: Այն տեղի կունենա մարտ ամսին:
     -Շնորհակալություն հարցազրույցի համար, մաղթում եմ նորանոր հաջողություններ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
6177 | 0 | 0
Facebook