Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ժամանակ . . . ♥

22:30, pazartesi, 21 ekim, 2013

Պահ է գալիս, երբ անգամ տողերս են դողում քո կարոտից ... Պահ է գալիս հոգուս տխրությունը մերկացնում է ներքինս ...
     Գուցե ուժեղ լինելուս թուլությունն ես, գուցե թույլ չմնալուս ուժն ես...Չգիտեմ ... Ես խճճվել եմ, ինչպես գլխումս մտքերս են խուճուճ ... Եթե կարողանայի ... Ցավն էլ այն է, որ անկարող եմ ... Թեկուզ մի կեղծ ժպիտ, որը քող կքցեր արտաքին տխրությանս վրա ... Ո՛չ ... Ես ի վիճակի չեմ ցույց տալու չեղած ոչինչ ...
     Գուցե ծիծաղելի թվա, բայց որոշ չափով թույլ լինելուս պատճառն էլ ցավի չափի անչափելի լինելն է ... Հիմարի՛կ, այս աշխարհում ոչ մի ցավ իր չափը չունի...Դրա նման էլ ոչ մի երջանկություն չափել չես կարող ... Մարդկային երևակայությունն ասահմանափակ է, երազներն ՝ անհամար:
     Ինչո՞ւ ես այսքան հեռու... Ախր կարոտ եմ հայացքիդ, աչքերիդ, խոսքերիդ, ջերմությանդ, քեզ ... Ես հաճախ մտքումս կռիվ եմ տալիս անգամ անցնող րոպեների հետ, որ արագ սահեն ... Անհասկանալի, աննորմալ ցանկությունները քիչ ավելի հույս տվող են ... Ոչինչ, որ նրանք միայն երևակայական են ... Ես ամաչում եմ բարձրաձայնել իմ խելառ ցանկությունների մասին: Բայց զգում եմ ՝ դրանք մի օր իրական են դառնալու ... Ես իզուր չեմ երազում ... Իզուր չեմ սպասում ու հավատում ...

Հ.Գ. Ժամանակ, շուտ անցիր, խնդրում եմ: Տե՛ս, ես համբերատար անհամբեր եմ, որ քեզ միայն շուտ անցնել է խնդրում ...

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4220 | 0 | 0
Facebook