Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Լեվոն Քոչարյանը հնարավոր է մոտակայում ձեռք բերի Արմենիա հ/ը իրեն պատկանող հոլդիգի մեջ մտնող ընկերությունների հետ միասին

20:53, cuma, 18 ekim, 2013

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Բագրատ եւ Վահագն Սարգսյաններից այս TV-ին գնեց Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, որը մեդիա հոլդինգի վերածեց ընկերությունը` դրան կցելով այլ հեռուստաընկերություններ։ Այսօր հեռուստաընկերությունը լուրջ պարտքեր է կուտակել, եւ Միքայել Մինասյանը որոշել է այն վաճառել։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն` այս հեռուստաընկերության ակցիաների հիմնական փաթեթը հնարավոր է ձեռք բերի Ռոբերտ Քոչարյանի տղան՝ Լեվոն Քոչարյանը։Բացի Լեվոն Քոչարայից շրջանառվում են նաև գործարար Սամվել Կարապետյանի (Տաշիր Սամո) և Ռուսական Գազպրոմի անունները։Սակայն շրջանառվող լուրերի համաձայն Լեվոն Քոչարյանը արդեն ձեռք է բերել ամբողջ ՊարնԱրմենենիան Մեդիա Գրուպը որը ներառում է Արմենիա, Ա-Թիվի, Արմնյուզ, Ռադիո-Ջան, Արմռադիո, Նանա ամսագիր, Թիվիմոլ, Պանարմենիա պաբլշինգ հաուս ընկերությունները։

Ի դեպ` հեռուստաընկերության կառավարման աշխատանքները Մինասյանն ամբողջությամբ տապալել է։ Օրինակ` այստեղ շուրջ 20 մարդ աշխատավարձ է ստանում 2.5 միլիոն դրամից ավելի, ինչը մեղմ ասած հեռուստաընկերության ներսում որակել են որպես կապիտալի փոշիացում կամ մսխում։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4780 | 2 | 0
Facebook