Ռուսաստանի «Իսլամական Կոմիտեի» ղեկավար Հեյդար Ջեմալի բնակարանում խուզարկում է տեղ ունեցել: Այս անձը հայտնի է իր հակահայկական հրապարակումներով.մասնավորապես նա պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պիտի լուծվի Հայաստանի փլուզման և ողջ տարածքը Ադրբեջանին հանձնելու տարբերակով: Ղարաբաղի պատերազմում որպես ադրբեջանի վարձկան կռված այս մարդը ոչ մի կերպ չի հանգստանում ու ամեն առիթով հակահայ ելույթներ է ունենում, ինչպես նաև Ռուսաստանում իսլամական ֆաշիզմի քարոզ է անում:
Ի վերջո, բանը հասել է նրան, որ այժմ նրան մեղադրում են ահաբեկչություններ իրականացնելու կոչերի, ատելության սերմանման և ըստ ռասսայական, կրոնական կամ էթնիկ պատկանելության մարդու արժանապատվությունը վիրավորելու մեջ: Նման բովանդակության նյութեր նա հրապարակել է իր ղեկաված «Իսլամական կոմիտեի» կայքում` համաձայն ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունո
«Նախնական հետաքննությամբ պարզվել է, որ islamcom.ru կայքում Յուսուֆ ալ Իեյրիի հեղինակությամբ հասարակական լայն շրջանակների համար տեղադրվել է «Կնոջ դերը ջիհադում» հոդվածը, որտեղ հեղինակը բերում է իսլամ դավանող կանանց ահաբեկչական գործողություններին մասնակցության օրինակներ, այդ թվում Չեչնիայում տեղակայված ՌԴ Զինված ուժերի զինծառայողների նկատմամբ, կոչ անելով ընթերցողներին հետևել նրանց օրինակին»,-ասված է հաղորդագրությունում:
Վերջերս հայտնի «Поединок» հաղորդման ժամանակ նա բանավիճում էր ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու հետ: Հեյդար Ջեմալը, բնականաբար, առիթը բաց չթողեց կրկին հայերի վրա հարձակվելու ու Ադրբեջանի տարածքները «զավթելու» մեջ մեղադրելու, որին ի պատասխան Ժիրինովսկին շատ տեղին նկատեց. «Իսկ միգուցե հայերն ավելի լա՞վ էին կռվում»
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=FBNlXvO2qOI