Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երևանում երթուղայինով երթևեկելու կանոնները

19:28, salı, 24 eylül, 2013

1. Նախ պետք է տնից դուրս գալ 30 րոպե լրացուցիրչ ժամանակով:

2. Համբերությամբ սպասեք կանգառում, եթե ձեր սպասած երթուղայինն ուշանում է ավելի քան 20 րոպե:
     3. Երբ ձեր նյարդերն սկսում են տեղի տալ, հանկարծ բարձրաձայն չհայհոյեք, դուք փողոցում եք:
     4. Երբ ձեր սպասած երթուղայինը հրաշքով հայտնվում է, պետք է անպայման ձեռքով կանգնեցնել նրան, որովհետև նա կանգառում չի կանգնելու:
     5. Երբ զգում եք, որ այնուամենայնիվ ձեր սպասած երթուղայինը որոշել է կանգնել, պատրաստվեք վազելու, քանի որ նա կամ կանգառից մի քանի մետր հեռու է կանգնելու կամ էլ երրորդ, լավագույն դեպքում երկրորդ գծում է կանգնելու:
     6. Երբ արդեն մոտեցել եք ձեր սպասած երթուղայինին, զգուշությամբ բացեք դուռը, որպեսզի մեջից մարդ չընկնի, իսկ ընկնելու դեպքում ցանկալի է բռնել նրան:
     7. Երբ արդեն բացել եք դուռը, փորձեք ոլորապտույտ շարժումներով տեղավորվել ինչ-որ մեկի ոտքի կամ մեջքի ու պայուսյակի մեջտեղում:
     8. Տեղավորվելուց հետո չմոռանաք մի կերպ փակել դուռը, բայց այնպես, որ կամ փակվի կամ էլ գոմի դռան տպավորություն չթողնի:
     9. Երբ ողջ առողջ ստացվել է հասնել ձեր ցանկացած տեղը, իջնելուց հետո զգույշությամբ ուղղեք մեջքը, որպեսզի «շախմատի ձին» չկոտրվի:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4662 | 3 | 0
Facebook