Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արտագաղթել, թե՞ ոչ...

11:20, salı, 17 eylül, 2013
     Այն, որ Հայաստանն ամեն օր լքում են հազարավոր մարդիկ դա արդեն գաղտնիք չէ: Եվ արդեն փողոցների երեկոյան ժամերի մարդաշատությունից էլ կարելի է կռահել, թե երկրում մոտավոր քանի մարդ է մնացել: Արտագաղթը և երկրի դատարկումը ունենում են մի շարք հետևանքներ, որոնք են՝
    
     1. Երկիրի բնակչությունը քչանալու դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում կլինի ավելի քիչ ռեսուրս և ավելի քիչ դիմակայող:
     2. Երկրի բնակչության քիչ լինելու դեպքում ավելի է դժվարանում ապահովել ներքին շուկայի բավարարվածությունը և մեծանում է ներմուծումը, որն էլ ձեռնտու է մի շարք օլիգարխների:
     3. Որքան քիչ է երկրի բնակչությունը, այնքան փոքր է նրա տնտեսական հզորությունը և որքան փոքր է տնտեսական հզորությունը, երկրի ձայնն այդքան թույլ է միջազգային կառույցներում, արտաքին քաղաքականության ոլորտում և միջպետական հարաբերություններում:
     4. Որքան քչանում է երկրի բնակչությունը, այդ երկրում նույն ցուցիչով նվազում է գործազուրկների քանակը: Այսինքն յուրաքանչյուր արտագաղթածի փոխարեն՝ իհարկե եթե նա գործազուրկ չէր, աշխատանք է գտնում մեկ ուրիշ մարդ:
     5. Որքան քչանում է բնակչությունը, այնքան քչանում են խցանումները և թեթևանում է երթուղային տրանսպորտի բեռնվածությունը:
     6. Որքան քչանում է բնակչությունը, այնքան ավելի են թանկանում ապրանքները, որովհետև, թե՛ «գազպրոմը», թե՛ մեկը և թե՛ մյուսը՝ հատկապես նրանք, ովքեր որևէ ոլորտում մենաշնորհ ունեն, իրենց համար նույն եկամուտը պետք է ապահովեն: Եվ եթե այն ժամանակ 4 մարդուց էին ստանում 1000 դրամ, հիմա դա պետք է անեն 2-ից:
     7. Որքան քչանում է երկրի բնակչությունը, այնքան ավելանում է մնացողների հարկային բեռը:
     8. Որքան քչանում է երկրի բնակչությունը, այնքան քչանում է երկրի ներսում իշխանություններից դժգոհողների քանակը: Սա շատ տրամաբանական է, քանի որ գոհ մարդը երբեք էլ չի լքի: Լքում են դժգոհողները:
    
     Այս ամենից հետո հարց է առաջանում, լքե՞լ երկիրը, թե՞ մնալ: Դու կարող ես լքել երկիրը, եթե ուզում ես.
    
     1. Հնարավոր հարձակման դեպքում Ադրբեջանը գրավի Արցախն ու Հայաստանից մի զգալի հատված: Որի համար դարեր շարունակ պայքարել են մեր պապերը, իսկ ոչ վաղ անցյալում մի փոքր կտոր Արցախի համար արյուն թափեցին, քո ծնողը, քեռին, հորեղբայրը և եբայրը:
     2. Ուզում ես ամրապնդել օլիգարխների իշխանությունը և ապահովել դրա շարունակականությունը:
     3. Եթե ուզում ես, որ քո երկրի ձայնը միջազգային հարաբերություններում լինի ավելի ցածր, քան մնացած երկրներինը, իսկ այս պահին Ադրբեջանինը:
     4. Եթե ուզում ես, որ քո եղբոր, քո հարազատի ու ծնողի հարկային բեռն ավելի ծանրանա, նա սկսի ավելի թանկ գներով ապրանք գնել և ավելի վատթարանա նրա սոցիալական վիճակը:
     5. Եթե ուզում ես ապահովել քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրությունը, լեգիտիմացնել նրանց իշխանությունը և թույլ տալ ոչ լեգիտիմ իշխանությունների վերարտադրությունը:
    
     Այսքանից հետո դու ես որոշում արտագաղթել, թե ոչ: Սակայն գնալուց առաջ հիշի՛ր, որ դու հեռանում ես իշխանությունների և անարդարությունների պատճառով, սակայն քո գնալով ավելի ես ամրապնդում այդ իշխանությանը և ավելի խորացնում ու մեծացնում անարդարությունների չափը: Եվ լավ հիշի՛ր, որ գանոլվ դու խնդիրը չես լուծում, այլ փախչում և գլուխդ ազատում ես այդ խնդրից: Մի խոսքով խուսափում ես պատասխանատվությունից, դա թողնելով քո ծնողների, քո եղբոր ու քրոջ վրա, իսկ դա ազնիվ քայլ չէ...
     Այսքանից հետո դու կասես, ապա ինչ անեմ: Մնա և պայքարիր քո իրավունքների համար ու լավ հիշի՛ր, որ ուրիշի երկրում դու ընդամենը հյուր ես, իսկ այստեղ քո տանն ես: Սակայն կրկնում եմ, այսքանից հետո որոշողը դու ես...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4549 | 0 | 0
Facebook