Durun lütfen yüklemiyor...

Makaleler

՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ

Վ.. Հ...
Yazar:
Վ.. Հ...
12:20, pazartesi, 15 ekim, 2012
՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ
     Ամեն տարի աշնանային մի գեղեցիկ օր Թումանյանի ծննդավայրում՝ Դսեղ գյուղում անց է կացվում «Թումանյանական օր» միջոցառումը. սա արդեն երկարամյա ավանդույթ է: Այս անգամ, ինչպես միշտ, կազմակերպիչը «Լոռվա ձոր» հայրենակցական միությունն ու Լոռու մարզպետարանն են: Միջոցառման ներկաները ծաղկեպսակ դրեցին Թումանյանի սիրտն ամփոփող հուշաքար-մատուռին:«Մենք եկել ենք մեր ժամանակը ևս մեկ անգամ չափելու Թումանյանով, որովհետև ոչ մի հայ եթե այսօր չկարողացավ իր ժամանակը չափել Թումանյանով, նա ոչ կհասկանա անցյալը, ոչ իր ապրած ժամանակը, առավել ևս՝ ապագան», -բացման խոսքով հանդես եկավ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը:Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը ողջունեց միջոցառումն ու հավելեց.«Մենք պիտի ամեն պահի վերհիշենք նրա ստեղծագործություններն ու դասերը»: «Թումանյանական օրվան» ներկա էին մանկագիր Սուրեն Մուրադյանը, Լիպարիտ Սարգսյանը, Հրաչյա Սարուխանը, ներկայացուցիչներ Լոռու մարզպետարանից, հյուրեր Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, «Հայկական ներկապնակ» 2-րդ միջազգային փառատոնին մասնակից 7 պետությունների նկարիչներ ու թումանյանասերներ: ՀՀ ժողովրդական արտիստ, Դսեղի մշտական հյուր Ռուբեն Մաթևոսյանն ասաց, -«Ես չեմ ուզում շատ խոսել, որովհետև ինչ պետք է խոսել Մեծ վարպետի տան կողքին. ամեն ինչ կնսեմանա», -ու պատմեց մի հետաքրքիր դեպք, -«Տարիներ առաջ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոնեց Թումանյանի 100-ամյակը, ես Մոսկվայում մասնակցեցի այդ միջոցառմանն ու համարձակություն ունեցա երգելու Թումանյանի «Ա՜խ, ինչ լավ են» երգը: Կենտրոնական թերթերը երբեք չէին գրում որևէ արտիստի անուն, բայց այդ երգը կատարելուց հետո Նվաստիս անունը թերթերը գրեցին մեծատառով... »: Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և տուն-թանգարանի աշխատակիցներին՝ Թումանյանին մշտապես հիշելու ու սրբությամբ պահպանելու Թումանյանի հայրական տունն ու տուն-թանգարանին նվիրեց Թումանյանների ընտանիքից մի մասունք՝ փոքրիկ կուժ: Թումանյանի տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանը ևս շատ տպավորված է միջոցառմամբ ու ասում է, որ տուն-թանգարանը միշտ բարձր է պահելու Թումանյան անունն ու սրբությամբ պահպանի նրա հայրական տունը: Լոռու մարզպետարանի Կրթության, Մշակույթի և Սպորտի վարչության պետ Արամ Ռևազյանը ևս կարևորում է այս միջոցառումն ու ասում, որ միշտ հիշվելու ու արժևորվելու է Մեծ լոռեցու անունը: Միջոցառման վերջում հյուրերն ու ներկաներն ըմբոշխնեցին ավանդական դարձած մատաղն ու խմեցին Թումանյանի հավերժության կենացը... Վոլոդյա Հովսեփյան, տեքստը և լուսանկարները՝ հեղինակի, Դսեղ- Երևան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
4910 | 5 | 0
Facebook