Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչպե՞ս են փոխվել գները երեւանյան խանութներում այս շաբաթ, սրանում էլ է Արմեն Աշոտյանը մեղավոր? :D

ARM
Basın sekreteri:
ARM
18:03, pazar, 15 eylül, 2013
     Ինչպե՞ս են փոխվել գները երեւանյան խանութներում այս շաբաթՍեպտեմբեր 14, 2013 | 00: 52 Այս շաբաթ երեւանյան խանութներում գների էական տատանումներ չեն գրանցվել: Սեպտեմբերի 1-ի աժիոտաժից հետո մանրածախ շուկան, ընդհանուր առմամբ, հանգիստ է: Մի փոքր էժանացել է ալյուրը՝ «Մանանա գրեյնի» բարձր տեսակի ալյուրը ընկերության մանրածախ վաճառքի կետերում իրացվում է 223 դրամով՝ նախորդ շաբաթվա համեմատ էժանանալով մոտ 1 դրամով: Մեկ ամսվա կտրվածքով ալյուրի էժանացումը մոտ 40 դրամ է՝ պայմանավորված միջազգային շուկայում ցորենի էժանացմամբ: Շաքարավազի գինը եւս պահպանել է նվազման միտումը՝ ավելացել են այն խանութները, որտեղ շաքարավազն առաջարկվում է կգ-ը 350 դրամով՝ նախկին 370 դրամի համեմատ: Իսկ «Երեւան սիթի» -ում շաքարավազն արժե 337 դրամ: Նկատվում է հավի ձվի մասնակի թանկացում: Այսինքն՝ թռչնաֆաբրիկաների մի մասը շարունակում է ձուն թանկացնել, մյուս մասը դեռեւս գնի փոփոխություն չի իրականացնում: Օրինակ՝ «Երեւան սիթիում» վերջին 2-3 օրերին «Երեւանի թռչնաֆաբրիկայի» եւ «Արաքսի» ձվերը թանկացել են 2-3 դրամով: Օրինակ՝ ԵԹՖ-ի դիետիկ ձուն 72 դրամից բարձրացել է 75 դրամ; Կարագի գները փոխվել են տարբեր վեկտորներով: Ֆիննական «Վալիոն» կամ կայուն է, կամ թանկացման միտում ունի: Նորզելանդական «Անքորը» մի փոքր էժանացել է՝ կգ-ը 20 դրամով (արժե 2850 դրամ): Սակայն հարկ է նշել, որ «Անքորը» վերջին մեկ ամսում 100 դրամով թանկացել էր, ու այս էժանացումը թերեւս դրանով է պայմանավորված: Ձեթը այս շաբաթ եւս էժանացել է՝ 10-15 դրամով: Առավել մեծ գնանկում նկատեցինք «Ավեդովի» եգիպտացորենի ձեթի գնում՝ մոտ 35 դրամ (1 լիտրը 1055-ի փոխարեն արժեր 1020 դրամ): Սուրճի գները սեպտեմբերի սկզբի մի փոքր թանկացումից հետո այս շաբաթ կայուն են: Այսպես՝ «Ռոյալ Արմենիայի» 100 գրամանոց փաթեթը 350 դրամից բարձրացել է մինչեւ 390 դրամ, իսկ «Ռոյալ Բրազիլիան» ՝ 360-ից 400 դրամ: Մսամթերքի շուկայում տավարի ու հավի մսի գները գրեթե անփոփոխ են: Իսկ խոզի միսը մոտ 200 դրամով թանկացել է, ոչխարինը՝ նվազել մոտ 400 դրամով; Այսպես՝ ոչխարի ոսկորով միս սուպերմարկետներոմ կարելի է ձեռք բերել 3950 դրամով, իսկ մսավաճառի կետերում՝ 3500 դրամով: Կաթնամթերքի շուկայում փոփոխություն է կրել միայն պանրի գինը, այն էլ՝ սահմանափակ տեսակների; Օրինակ՝ Կալինինոյի «Լոռին» «Նոր Զովք» սուպերմարկետում թանկացել է 200 դրամով եւ արժե կգ-ը 2250 դրամ: Ադամաթուզը (բանան), որ անցյալ շաբաթ զգալի գնային թռիչք էր կատարել՝ հասնելով նույնիսկ մինչեւ 1000 դրամ, այս շաբաթ վերջապես սկսեց էժանանալ, ընդ որում՝ նույնքան կտրուկ, ինչպես որ թանկացել էր: Բանանի գինը ներկայում կայուն ցածր է 900 դրամից:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3613 | 0 | 0
Facebook