«Արսենալի» նորեկ Մեսութ Օզիլը պատմել է Մադրիդի «Ռեալից» մնացած հիշողությունների մասին:
-Չեմ ցանկանում վատը խոսել «Ռեալի» մասին, քանի որ այնտեղ եմ անցկացրել երեք հիանալի տարիներ: Մենք տիտղոսներ ենք նվաճել, ու ես այնտեղ ինձ հարմարավետ եմ զգացել:
Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, թե որքան պրոֆեսիոնալ եմ կատարում իմ պարտականությունները: Իմ հաշվին կա 159 հանդիպում, իսկ ոչ պրոֆեսիոնալը չի կարող բարձր մակարդակում այդ քանակի խաղեր անցկացնել: «Ռեալն» իմ նկատմամբ հարգանք չցուցաբերեց, ու դա ինձ դժվար էր ընդունել: Իսկ երբ հեռախոսով զրուցեցի Վենգերի հետ, անմիջապես վստահություն զգացի:
Ես տեղափոխվել եմ աշխարհի ուժեղագույն առաջնություն ու այստեղ պետք է աճեմ' որպես խաղացող: Ես ճիշտ որոշում եմ կայացրել, - ասել է Օզիլը:
Եթե սիրում եք ֆուտբոլ՝ միացեք մեր ֆեյսբուքյան էջին
https://www.facebook.com/I7love7football?ref=hl