Մադրիդի «Դեպորտիվո Կանիլյաս» ակումբը «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պատվին պատանեկան միջազգային մրցաշար է կազմակերպել, հաղորդում է Marca-ն։
Մրցաշարը տեղի կունենա սեպտեմբերի 20-ից 22-ը։ Մոուրինյոյի որդին՝ 14-ամյա Ժոզե Մարիո Ֆարիա Ֆելիքս Մոուրինյոն խաղում էր «Կանիլյասի» կազմում, իսկ հայրը հաճախ էր ներկա լինում տղայի մարզումներին։
Մրցաշարի մասնակիցներից մեկը կլինի անգլիական «Ֆուլհեմը», որտեղ այժմ խաղում է Մոուրինյո կրտսերը։ Բացի այդ, մրցաշարին են հրավիրված իսպանական «Ռեալը», «Բարսելոնան», «Աթլետիկոն», իտալական «Յուվենտուսը», գերմանական «Վերդերը» ։ Մոուրինյոն ակտիվ մասնակցություն է ունեցել «Կանիլյասի» գործունեությանը։ Մեկ անգամ նա նվիրաբերել է 8 հազար եվրո՝ անապահով ընտանիքների երեխաների գրանցման գումարը վճարելու եւ համազգեստ գնելու համար։
Եթե սիրում եք ֆուտբոլ՝ միացեք մեր ֆեյսբուքյան էջին
https://www.facebook.com/I7love7football?ref=hl