Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բարեգործական ակցիա` Գյումրու անապահով երեխաների համար

VHG
Yazar:
VHG
20:34, pazartesi, 02 eylül, 2013

Բոլոր երեխաներն ունեն կրթության իրավունք, սակայն որոշ ընտանիքներում ծնողները հնարավորություն չունեն համապատասխան գրենական պիտույքներ գնել: Եւ ահա մի քանի անապահով ընտանիքների երեխաների գրենական պիտույքներով օգնելու համար օգոստոսի 30-ին World Vision միջազգային բարեգործական կազմակերպության ART երիտասարդական խմբի անդամները բարեսիրական ակցիա էին կազմակերպել:

Գաղափարը պատկանում է ART խմբի անդամներին:
     Նախքան ակցիան, օգոստոսի 28-ին ART խմբի երիտասարդներն իրականացրել էին ֆորում թատրոն:

-Ֆորում թատրոնի համար ընտրել էինք առողջապահական խնդիրները Շիրակի մարզում, վերածել էինք սցենարի եւ ներկայացրել, նախօրոք տեղեկացրել էինք, որ ներկաների մուտքը ցանկալի է գրենական պիտույքներով, որոնք տրամադրվելու են անապահով ընտանիքների երեխաներին, բավականին գրենական պիտույք նվիրաբերվեց-նշում է ART խմբի անդամ Սիրանուշ Սերոբյանը, - որոշեցինք երեք խանութների՝ «Գրքերի տան», «Էլավի» եւ «Նորմա-Թերզայանի» մոտ, իրականացնենք նման ակցիա, եւ արդեն երկու միջոցառումների ընթացքում նվիրաբերածն ամբողջությամբ հանձնելու ենք 15-20 ընտանիքի, երեխաների ցանկն արդեն ունենք, նրանց մեր խմբի անդամներով ենք գտել:

ART խմբի անդամներից Սուսաննա Ղազազյանը նշում է, որ բարգործական ակցիայի միջոցով ուզում են, որ անապահով ընտանիքների երեխաները, ինչպես մյուս երեխաները, կարողանան գրենական պիտույքներով հաճախեն դպրոց եւ սովորեն: Սակայն ոչ բոլորն են ցանկանում կամ հնարավորություն ունեն օգնելու:

-Ամենահետաքրքիրն այն է, որ տղամարդիկ ավելի բարեհոգի են, բարեսիրտ, նրանք ավելի շատ օգնելու պատրաստակամություն ունեն, քան կանայք, - ասում է ART խմբի անդամներից Սեդա Մարտիրոսյանը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4942 | 0 | 0
Facebook