Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ: Տրանսվիստիտների ֆլեշ–մոբ Երևանում՞

00:26, pazar, 01 eylül, 2013

Pyuniq-toxiq.am պատմել է, որ ընթացքի մեջ է "Ինձ մի տանջիր" խորագիրը կրող տրանսվիստիտների լուսանկարների բաց մրցույթը: Նպատակը հասարակական կյանքում տրանսվիստիտների ակտիվ ներգրավվածության ու ստեղծագործ մոտեցմամբ կերպարի ներկայացումն է: Աշնան առաջին ամսվա վերջին օրը` սեպտեմբերի 30-ին, մրցույթի կազմակերպիչները Կասկադում, "Մոսկվա" կինոթատրոնի բակում եւ Հյուսիսային պողոտայում կկազմակերպեն ֆլեշ-մոբ: Մասնակիցներն աշխարհը խորհրդանշող շրջան կկազմեն` ձեռքներում ցուցահանդեսի պոստերները, շրջանի մեջտեղում, դուդուկահարը կնվագի: Ֆլեշ-մոբի ժամանակ տրանսվիստիտները կհավաքվեն նույն վայրում, 5 րոպեի ընթացքում նախօրոք համաձայնեցված գործողություններ կկատարեն եւ տարբեր ուղղություններով կցրվեն` կարծես ոչինչ էլ չի եղել: "Մեր կարծիքով, տրանսվիստիտների ֆոտոմրցույթի մասին տեղեկացնելու ամենահարմար ձեւը ֆլեշ-մոբն է: Կայծակնային արագությամբ ամբոխը կհավաքվի, մարդիկ կզարմանան` ին ՞չ է կատարվում: Այսպես ուզում ենք ցույց տալ, որ աշխարհը պտտվում է դուդուկի շուրջը, - ասաց կազմակերպիչներից Փրչինե Թելիկ–Մելիկյանը: "Շատ հետաքրքիր ձեւ է. ասելու բան ունենք ու անցորդների ուշադրությունն ենք գրավում: Իսկ այն ենք ասում, որ լուսանկարների ցուցահանդես է լինելու` "Ինձ մի տանջիր": Բացումը տեղի կունենա Սիրահարների այգում, այնուհետեւ ցուցահանդեսը կտեղափոխվի Նարեկացի արվեստի միության ցուցասրահ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
12784 | 49 | 0
Facebook