Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դու սպանեցիր ինձ..

00:40, perşembe, 11 ekim, 2012
Դու սպանեցիր ինձ..

Կհանդիպենք դեռ, կնայես աչքերիս...

Դու «սպանեցիր» ինձ...Իսկ ես այնքա~ն մաքուր էի, այնքա~ն միամիտ, այնքա~ն երիտասարդ, այնքա~ն կյանքով լի...Իսկ ես այնքա~ն էի դեռ «ապրել» ուզում...
     «Սպանեցի~ր» ինձ... Հասկանու՞մ ես. Խոսքեր, որ կուզենայի ասել բարձրաձայն, բայց նույնիսկ դրա համար այլևս ցանկություն չկա...
     Դու վերացրեցիր ամեն տեսակ ցանկություն, որ ստիպում էր սրտիս այլ կերպ զարկել, որ մարմնովս սարսուռ էր անցկացնում, որ թմրեցնում էր գիտակցությունս ու հավատացնում, թե դա այն լուսավոր ու հրաշալի աշխարհն է, որտեղ հավերժ եմ լինելու... «Սպանեցիր» առանց վայրկյան իսկ մտածելու` ինչ կլինի ինձ հետ այն աշխարհում, որտեղ հայտնվում են դրանից հետո...
     Դու սպանեցիր, ոչնչացրեցիր այն անկեղծ աղջկան.. Իսկ ես այնպե~ս էի քեզ վստահում...
     Իսկ ես նվիրվել գիտեի, մարդկանցով հմայվել, լիաթոք երջանկանալ... Իսկ ես սիրել գիտեի... Այժմ էլ չի ապրում դրանցից և ոչ մի մասնիկը իմ մեջ... Ես դարձա Քեզ պես... Ու այժմ անտարբերություն է, դատարկություն...
     Երբեմն մտածում էի, ինչու ես այդպես` սառն ու անտարբեր, ոչ զգացմունքային... Երբեմն մտածում էի, ինչպես կարելի է ապրել այդպես... Իսկ այժմ ամեն ինչ պարզ է, քանզի ինքս էլ այդպիսին եմ... Ու գիտե՞ս ես գտա պատասխանը հարցիս` Քեզ էլ հավանաբար «սպանել» են այդպես...
     Ատում եմ, առաջին անգամ ատում եմ, որ ինձանից ուժեղ գտնվեցիր, որ հաղթեցիր, իմ անմեղ հոգին տրորեցիր ու ստիպեցիր նմանվել Քեզ...
    
Այժմ ես էլ «սպանում» եմ ինձ սիրող, ինձ նվիրված մարդկանց` թողնելով նրանց բախտի քմահաճույքին, աչք փակելով նրանց զգացմունքների վրա, չմտածելով, թե ինչ կլինի...
     Ու հեռանում եմ...
     Ու ոչինչ չեմ զգում:
     Այսօր վերջապես Քեզ հասկանում եմ...
     Մենք «սպանում» ենք նույն կերպ....
    
    
     Աղբյուր` http://ahb171091.blogspot.com/2012/09/blog-post.html
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
6968 | 5 | 0
Facebook