Ամենակրեատիվ կարգախոսի մրցույթ
13:10, pazartesi, 26 ağustos, 2013
«ԷկոՊանել Գրուպ» ընկերությունների խումբը հայտարարում է մրցույթ նոր և կրեատիվ կարգախոսի ընտրության համար: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր հետարքրված անձիք, ովքեր իրենց համարում են կրեատիվ և կարող են դիպուկ կարգախոսներ առաջարկել: Կարգախոսը պետք է ամբողջացնի ընկերության գործունեությունը, համահունչ լինի նրա գաղափարախոսությանը և որդեգրած սկզբունքներին, ինչպես նաև ընկերության մշակույթին և արժեքներին: Մրցույթի վերջնաժամկետը 2013թ.-ի սեպտեմբերի 20-ն է: Կարգախոսի առաջարկները կքննարկվեն հատուկ հանձնաժողովի կողմից, իսկ արդյունքները կներկայացվեն 2013թ.-ի հոկտեմբերի 1-ին: Կարևոր դրույթներ Մեզ հարկավոր չէ ուղղակի գեղեցիկ և ստանդարտ արտահայտություն, որը հարմար է նաև անշարժ գույքի այլ կազմակերպությունների համար` այդպիսի կարգախոսներ առանց այն էլ շատ կան: Մենք փնտրում ենք ոչ սովորական, անգամ անսպասելի կարգախոս, որը լավագույնս կարտահայտի մեր սկզբունքներն ու առավելությունները: Մեզ հարկավոր է բոլորովին նոր մոտեցում: Մենք հավատում ենք, որ դուք կարող եք առաջարկել այդպիսի տարբերակներ: Ի՞նչ է ցանկանում հասցնել իր հաճախորդներին/գնորդներին "Էկոպանել Շին Գրուպը", ինչպե՞ս է ձգտում ներկայանալ գնորդին. Հարմար և մատչելի բնակարաններ ու առանձնատներ կառուցող ընկերություն, որը բարձր է գնահատում իր հաճախորդներին: Մենք ձգտում ենք շեշտել, որ բնակարան ընտրելը և ձեռք բերելն այլևս խնդիր չէ: Մենք ստեղծել ենք առավելագույն չափով պարզ, բոլորին մատչելի և հարմարավետ պայմաններ: Ձեր կողմից առաջարկվող կարգախոսները պետք է արտահայտեն այս հիմնական կոնցեպցիան: Մրցույթին մասնակցության կարգը 1. Մրցույթին մասնակցելու համար պարզապես պետք է այցելել մեր ֆեյսբուքյան էջ (https://www.facebook.com/EcopanelArmeniaGroup) և մեր պատին գրել այնպիսի տպավորիչ և արդյունավետ կարգախոս, որը կարելի լինի օգտագործել մեր գովազդային արշավի ժամանակ: Օրինակ՝ «Մեծ տուն փոքր գրպանի համար», կամ «Տուն` տուն-տունիկի փոխարեն», 2. Մեկ մասնակիցը կարող է հանդես գալ մի քանի կարգախոսներով՝ յուրաքանչյուրն առանձին տեղադրելով մեր էջում, 3. Մենք փնտրում ենք կրեատիվ, անսպասելի, գրավիչ, էֆեկտիվ կարգախոս, որը առաջ կբերի դրական էմոցիաներ և կլինի հիշվող, 4. Կարգախոսում "Առանձնատուն" կամ "Բնակարան" բառերին կարող է փոխարինել "Տուն" բառը, 5. Խնդրում ենք չառաջարկել ստանդարտ և ոչինչ չասող կարգախոսներ, օրինակ "Սա հարմար է", "Հարմար է և մատչելի", "Ցածր գին, բարձր որակ" և այլն, 6. Կարգախոսները պետք է լինեն հեղինակային և պատկանեն Ձեզ, 7. "Էկոպանել Շին Գրուպ" ընկերության կողմից առաջարկվող առանձնահատուկ պայմանների մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ ընկերության կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով, 8. Մրցույթի արդյունքները կհրապարակվեն ընկերության ֆեյսբուքյան էջում և կայքում, 9. Մրցանակի հանձնման արարողությունը կկայանա ընկերության գրասենյակում` Ջրվեժ Մայակ 77/29 հասցեում: 10. Հարցերի դեպքում կարող եք դիմել` զանգահարելով (093) 66-88-24 համարին կամ գրելով ecopanelgroup@gmail.com էլ հասցեին: Մրցանակային ֆոնդ Մրցույթի հաղթողների համար ընկերությունը սահմանել է հետևյալ դրամական պարգևները. 1 ին տեղ - 100 000 ՀՀ դրամ դրամական պարգև 2 րդ տեղ - 50 000 ՀՀ դրամ դրամական պարգև 3 րդ տեղ - 30 000 ՀՀ դրամ դրամական պարգև Կարևոր տեղեկություններ "Էկոպանել Շին Գրուպի" մասին Մենք իրականացնում ենք նոր տեխնոլոգիաներով և մատչելի գներով բնակարանաշինություն Երևանում, Կառուցում ենք ժամանակակից շինարարության չափանիշներին համապատասխան, անվտանգ, սեյսմակայուն, էներգաէֆեկտիվ առանձնատներով «Սիրող սրտեր» թաղամասը և «"Բագրևանդ" բնակարանային համալիրը» Ցածր ինքնարժեքով և կարճ ժամանակահատվածում կառուցում ենք բնակելի, արտադրական, հասարակական տարածքներ, Բանկը, ընկերության երաշխավորությամբ, ֆինանսավորում է բնակարանի խնդիր ունեցող մարդկանց` բացառիկ պայմաններով բնակարան կամ առանձնատներ ձեռք բերելու համար: https://www.facebook.com/EcopanelArmeniaGroup |
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7615 | 0 | 0 | 0