Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աշխարհի ամենաբարի մարդիկ

17:02, cumartesi, 10 ağustos, 2013
    
    

Ուզում եմ պատմել մի կրոնական ուղղության մասին, որն ինձ շատ է հուզել և ոգեշնչել: Կարծում եմ, որ քանի դեռ այդպիսի մարդիկ ապրում են երկրագնդի վրա, ուրեմն լուսավոր ապագայի հույս այնուամենայնիվ կա:

Կրոնական այդ ուղղությունը կոչվում է Բիշնոի: Հնդկաստանի Ռաջաստան նահանգում, անապատում, ապրում են աշխարհի ամենաբարի մարդիկ` բիշնոի ցեղը: Եթե բուդդիզմը համարվում է բարության և հանդուրժողականության կրոն, ապա բիշնոին կարելի է համարել նույն բուդդիզմը` հարյուրապատկված:

Այդ կրոնական ուղղությունը սկիզբ է առել 15-րդ դարում և միաժամանակ կարելի է համարել առաջին էկոլոգիական գիտության հիմքը: Այդ ժամանակ հոգևոր առաջնորդ Ջամբխեշվարը դարձել էր չտեսնված երաշտի ականատեսը, որը տևել էր մի քանի տարի, և դրա հետևանքով մարդիկ ասես խելագարվել էին: Նրանք դաժանաբար կտրում էին բոլոր ծառերը, սպանում կենդանիներին, որպեսզի սովից չմեռնեն: 33 –ամյա Ջամբխեշվարը իր ցեղակիցներին կոչ էր անում հետևել 29 պատվիրաններին և դադարեցնել ոչնչացնել շրջակա աշխարհը, այլապես նրանց մահ է սպասվում: Արդեն 21-րդ դարում Ջամբխեշվարը ուներ մոտ 600 000 հետևորդներ, որոնք իրենց անվանում էին "բիշնոի" (բիշ – 20, նոի – 9): Այդ ցեղի ներկայացուցիչների մոտ ընդունված է ամեն տարի բերքի 10 տոկոսը տալ վայրի կենդանիներին, հատկապես եթե երաշտ է լինում: Վայրի կենդանիները նրանց համար դառնում են կարծես ընտանիքի անդամներ, օրինակ` եթե եղնիկի ձագը կորցրել է մորը, նրան շշի օգնությամբ կաթով են կերակրում, իսկ եթե փոքրիկը հրաժարվում էր շշից, ապա կանայք են նրան կերակրում կրծքով: Ի դեպ, այդ ցեղը միակն է Հնդկաստանում, որը հրաժարվել է դիակիզման արարողությունից, որպեսզի խնայի փայտը: Ջեռուցման համար նրանք օգտագործում են միայն այն ծառերի փայտը, որոնք մահացել են "բնական մահով", արևի ճառագայթներից չորացել են կամ կոտրվել քամուց: Ամեն տարի այդ ցեղի տասնյակ ներկայացուցիչներ են զոհվում` որսագողերից վայրի կանդանիներին պաշտպանելիս: 18-րդ դարում մախարաջ Ջոդպուրան հրամայեց իր զինվորներին խեջլի ծառատեսակից գերաններ կտրել` նոր պալատի կառուցման համար: Բիշնոյի ցեղի մարդիկ գրկել էին ծառերը, որպեսզի փրկեն դրանք, բայց զինվորները դաժանաբար կտրում էին ծառերը մարդկանց հետ միասին: Այդպես մի քանի օրում 350 մարդ զոհվեց: Բիշնոի հետևորդ Ռանա Ռամը 38 տարվա ընթացքում անապատում 22 000 ծառ է տնկել, յուրաքանչյուրը խնամելով ու ջրելով: "Ես երկու տարվա ընթացքում կկիսեմ նրանց հետ իմ բաժին ջուրը, մինչև նրանք ամրանան, նրանք իմ զավակներն են"-ասում է Ռանա Ռամը: Նրան անվանում են ծառերի բարեկամ:

Բիշնոի 29 պատվիրանները

1. Հարկավոր է մորն ու երեխային առանձնանալու հնարավորություն տալ` ծննդաբերությունից հետո 30 օր:

2.Դաշտանի առաջին 5 օրերի ընթացքում ազատել կնոջը ցանկացած բնույթի աշխատանքից:

3. Ամեն օր վաղ առավոտյան լվացվել:

4. Պահպանել մարմնի մաքրությունը և հոգու մաքրությունը:

5. Օրը երկու անգամ մեդիտացիա անել` լուսաբացին և մայրամուտին:

6. Ամեն օր երգել Աստծուն ուղղված օրհներգեր և փառաբանել նրա բարությունը:

7. Ամեն օր կատարել զոհաբերություններ սուրբ կրակին, մաքուր սրտով, լցված բարությամբ ամեն մի կենդանի էակի, բնության և ողջ աշխարհի հանդեպ և Աստծու հանդեպ երախտագիտությամբ:

8. Ջուրը զգուշորեն ֆիլտրել, մաքրել կաթն ու ցախը օգտագործելուց առաջ, որևէ միջատի պատահաբար այրելուց կամ սպանելուց խուսափելու համար:

9. Խոսելիս լինել ուշադիր և գիտակցել ամեն մի բառի կարևորությունը:

10. Կարողանալ ներել:

11. Կարողանալ կարեկցել:

12. Չգողանալ:

13. Ուրիշի թիկունքում չչարախոսել:

14. Չստել:

15.Չդատապարտել մերձավորին:

16. Նորալուսնի գիշերը մեդիտացիա անել և պաս պահել:

17. Կրկնել Վիշնուի սուրբ անունը:

18.Կարեկցել բոլոր կենդանի էակներին:

19. Չոչնչացնել կանաչ (կենդանի) ծառերը:

20. Զսպել քո մեջ ագահությունը, դյուրագրգռությունը, ժլատությունը:

21. Ինքդ քեզ համար սնունդ պատրաստիր և մի ընդունիր անմաքուր սնունդ (օրինակ` միս):

22. Ծերացած ոչխարներին և այծերին առանձին կացարան հատկացնել` դրանց սպանդանոց չուղարկելու համար:

23. Ցուլերին չամորձահատել:

24. Չօգտագործել և չաճեցնել օպիում:

25. Չօգտագործել և չաճեցնել ծխախոտ:

26. Չօգտագործել և չաճեցնել կանեփ:

27. Չօգտագործել ալկոհոլ:

28. Չուտել միս, պաշտպանել և կերակրել վայրի կենդանիներին:

29. Չկրել կապույտ գույնով ներկված հագուստ (Հին Հնդկաստանում այդ գույնը ստանում էին ինդիգո ծառից, բացի այդ կապույտը մահվան գույնն է):

Իհարկե թվում է, թե պատվիրանները պիտի դասավորված լինեին ըստ կարևորության և այդ իմաստով ճիշտ չեն դասավորված, բայց դա այդպես չէ: Պարզապես դրանք հավասարապես կարևոր են Բիշնոի համար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
10523 | 1 | 0
Facebook