Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայտարարություն ԲՈւՀ-երի վարձավճարների մասին

Hhhh Ch
Yazar:
Hhhh Ch
00:43, perşembe, 01 ağustos, 2013

Հարգելի ուսանողներ և նրանց ծնողներ, բոլորս արդեն գիտենք այն մասին, որ ԵՊՀ-ն որոշել է ուսման վարձավճարները թանկացնել 100.000 դրամով և նվազագույն շեմը` նախկին 300.000-ի դրամի փոխարեն դարձնել 400.000 դրամ:

Նոր ուսումնական տարում դիմորդներին որոշել են «վարձավճարների գնաճով» դիմավորել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

Տնտեսագիտական համալսարանում վարձավճարները բարձրացել են 100-150 հազար դրամով (240-360 դոլար), նախկին տարեկան 400-450 հազար դրամի (965-1100 դոլար) փոխարեն այսուհետ պետք է վճարեն 500-600 հազար դրամ (1200-1500 դոլար): Ճարտարագիտական համալսարանում նոր ուսումնական տարվանից ուսման վարձերը կլինեն 402-522 հազար դրամի (965-1250 դոլար) սահմաններում: Կոնսերվատորիայում ուսման վարձն ավելացել է 100-200 հազար դրամով (240-500 դոլար): Այսուհետ տարեկան 600 հազար դրամի (1500 դոլար) փոխարեն ապագա երաժիշտները կվճարեն տարեկան 700-800 հազար դրամ (1700-1950 դոլար):

Երևանի պետական համալսարանում ուսման նվազագույն վարձավճարը 400 000 ՀՀ դրամ է, առավելագույնը` 800.000: Իսկ ներկայիս ավելացումների դեպքում բուհի 59 մասնագիտությունների մեծ մասի` 32-ի համար սահմանվել է նվազագույն` 400 000 ՀՀ դրամ վարձավճարը: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի վարձավճարը դարձել է 800 հազար դրամ: ԵՊՀ հանրային կառավարման ֆակուլտետում ուսման վարձը 400 հազար դրամ է: Այս տարի նույն ֆակուլտետն ընդունվողները պետք է վճարենք արդեն տարեկան 600 հազար դրամ: Ստացվում է` տարեկան ուսման վարձերի համար մեկ միլիոն դրամ պետք է հատկացնել, այն դեպքում, երբ յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեն ամսական մաքսիմում 150 հազար դրամ է կազմում: Ստացվում է, որ մարդիկ պետք է ոչ ուտեն, ոչ խմեն, միայն ուսանող պահեն: Եվ դեռ պատճառաբանում են, որ վերջին տարիներին բուհի ծախսերը շատացել են: Որ բուհն այժմ մեկ ուսանողուի համար ավելի շատ գումար է ծախսում, քան նախկինում, ինչը պայմանավորված է` ինչպես կահավորանքի, այնպես էլ տեխնիկական և լաբորատոր անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմամբ: Եթե տրանսպորտի սակագինը թանկացրել էին 150 դրամով, ապա ուսման վարձը՝ մինչ 200, 000 ՀՀ դրամ: Իհարկե, առանց կրթաթոշակների և կրթության որակի բարձրացման երաշխիքների, թեև ասում են, որ նախատեսվում է ուսման վարձերից ստացվող գումարների զգալի մասն ուղղել ուսանողների սոցիալական խնդիրների լուծմանը՝ նրանց համար սահմանելով նպաստների, կրթաթոշակների, զեղչերի, փոխհատուցումների ճկուն համակարգ, նաեւ մարզերից եկած ուսանողներին հանրակացարանային պայմաններով ապահովելու, որոշ դեպքերում նաեւ անվճար սնունդ հատկացնելու հարցերը: Այս համակարգը կտարածվի լավ սովորող, բայց սոցիալապես անապահով առաջին կուրսերի ուսանողների վրա: Ուսման վարձի բարձրացման արդյունքում դիմորդների թվի կրճատման մտավախություն բուհը չունի.Ասում են` այս տարվա ընդունելության պատկերն էլ դրա վկայությունն է, քանի որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն իրեն հատկացված ուսման տեղերից ավելի շատ դիմում-հայտեր է ստացել: ՀՊՏՀ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, և ըստ նրանց, այդ ինչպե՞ս ուսանող ունեցող դասախոսը իր ստացած ամսեկան 60. 000 դրամ աշխատավարձով պետք է վճարի իր երեխայի 600. 000 դրամ տարեկան ուսման վճարը: Մինչդեռ ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը հրավիրված ասուլիսում ցինիկաբար արդարացնում է ուսման վարձերի թանկացումը՝ պնդելով թե դա ինքնանպատակ չէ, որ վերջին տարիներին ամեն ինչը թանկացել է, բացի ուսման վարձից, որ կրթությունն էլ իր գինն ունի…այսինքն` որոշելով զարկ տալ կոռուպցիային, Աշոտյանը որոշել է դրանով իսկ զարկ տալ Հայաստանի քաղաքացու կրթական դեգրադացիային, կրթության ոլորտը շուկայի և սեփականաշնորհված բիզնեսի վերածելով` ինքնուրույն որոշել` Հայաստանի որ քաղաքացին իրավունք ունի կրթություն ստանալու, որը` ոչ, մինչդեռ շատ զարգացած երկրներում ուսումը լրիվ անվճար է: Կոռուպցիային զարկ տալը երևում է նաև բուհերի ռեկտորատների արտահայտած խոսքից, օրինակ` Ճարտարագիտական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Սուրեն Աղբալյանն ուսման վարձերի թանկացման վերաբերյալ տալիս է իր աբսուրդային պատճառա-հետևանքային մեկնաբանությունը` թե, քանի որ համալսարանում կրթությունը հիմնականում հիմնված է լաբորատոր բազայի վրա, ապա ուսման վարձերի բարձրացումը պայմանավորված է գազի և էլեկտրաէներգիայի թանկացումով: Բայց այդ ի՞նչ է նշանակում հարևան Վրաստանին էլեկտրաէներգիան վաճառել 16 դրամով, իսկ սեփական ժողովրդի վրա կրկնակիից ավել` 38 դրամով: Կամ եթե «Գազպրոմը» Հայաստանին գազը վաճառում է 1000մ3-ի դիմաց 180դոլարով, ինչո՞ւ է այն վերավաճառվում սեփական ժողովրդի վրա կրկնակիից ավել՝ 380 դոլար: Ու հիմա էլ ուսման վճարների թանկացու՞մ…Ինչպե՞ս կարելի է անընդհատ սեփական ժողովրդին հասցնել «սոցիալական կաթվածի» աստիճանի…

Սրանք այն հարցերն են, որոնց շուրջ պետք է համախմբվել, և թույլ չտալ կառավարությանն այն մտայնությունը, թե մեր երիտասարդ սերունդը զուտ տգետ ու հնազանդ կատարածու է նրանց օրեցօր նորացվող վավաշոտ «բարեփոխման ծրագրերի», և որ մենք ենք մեր երկրի տերերը և վաղվա բարեկեցիկ ապագայի ապահովողը, և ոչ թե վարձակալել ենք մեր իսկ երկիրը: Այդ նպատակով էլ նորաստեղծ Ներազգային Ազատագրական Շարժումը «Ն.Ա.Շ» Օգոստոսի 12-ին, ժամը 11: 00-ին կոչ է անում ՀՀ երիտասարդությանը մասնակցել Կառավարության շենքի դիմաց գումարվող հավաքին, միասին վերջ տալու այդ բոլոր անհիմն ու անարդար «բարեփոխումներին»: Ն.Ա.Շ-ը չի կուսակցություն չէ և չի հետապնդում որևէ կուսակցական շահ կամ նպատակ: Նախորդ անգամ Ն.Ա.Շ-ի մասնակիցները կազմակերպել էին «150 դրամներին դեմ» բողոքի ակցիա, ինչի արդյունքում Ավան համայնքի գծատերերը գործադուլ հայտարարեցին:

Ուրեմն` Օգոստոսի 12-ին, Երկուշաբթի օրը, ժամը 11: 00-ին դու՜րս արի Կառավարության շենքի առաջ` պաշտպանելու

ՀՀ քաղաքացու և ուսանողի` Ձեր իրավունքը

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
17373 | 20 | 0
Facebook