Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԻՄ ԹՇՎԱՌ ՀԱՅՐԵՆԻՔ

21:53, çarşamba, 03 ekim, 2012
ԻՄ ԹՇՎԱՌ ՀԱՅՐԵՆԻՔ
    
  • Գոհունակ անցյալի, ներկայի ափսոսանք
  • Կյանքիդ խոնարհ ճանապարհներում կիսատ
  • Սուզվեցինք՝ մենության մեջ ընկանք
  • Ու կործանվեցինք չակերտների մեջ՝ անխախտ:
  • Տառապանքի, գերության հետ ձուլվեցինք
  • Ու աներկյուղ հայացքներից անշփոթ հեռացանք,
  • Կործանվեցինք սև, ամեհի թշվառությամբ
  • Ու կործանվում ենք դեռ շարունակ՝
  • Փառքին գերվող, անղեկ իշխանությամբ:
  • Մթությունից անվերջ փախչող երազներն են տանջում
  • Եվ ձգտում են լույսին՝ կատարյալ թանձր,
  • Անփայլ հնի պատմությունն է կարծես կրկնվում՝
  • Անգահունակ իշխաններն են իրենց դասում բարձր,
  • Իսկ պատերազմը ծածուկ, գաղտագողի իր զոհերին է ընտրում.
  • Թշվառ երկրիս հանճարեղ ուժն է նահանջում:
  • Սուտ գաղափարի, սուտ խոստումի երգն է շատ ծանոթ,
  • Իսկ սուտ գաղափարը սուտ խոստում է պահանջում:
  • Իմ թշվա՛ռ հայրենիք՝ կապանքներին գերի
  • Ո՞վ պիտի երգի քո հին երգերը,
  • Ո՞վ կկառուցի, ո՞վ կպահպանի գոյությունդ հավերժի:
  • Դեռ շատ առաջնորդներ կնստեն գահիդ
  • Իրենց թագավոր հռչակած անմահ
  • Ու կոռնան ժողովրդիդ ձեռքը բռնած,
  • Քեզ պիտի տանջեն անձուկ, որ ունենան գահ
  • Օ՜, իմ թշվա՛ռ, բայց և անմա՛հ հայրենիք
  • Դու՝ բզկտված թշնամիներից՝ գայլերի ոհմակներից:
  • Ահա քայլում եմ տարտամ՝ ունենալով ցավի կնիք
  • Գնում եմ դեպ աներևույթ խառնարանը կրակե,
  • Գնում եմ անժողովուրդ ու ամայի մի տեղ,
  • Որտեղ կողբամ, որտեղ չեն լսի, չեն ուրախանա,
  • Որտեղ կքայլեմ կյանքի միջանցքներով՝ գորշ ու նեղ,
  • Ուր ինձ ոչինչ ու ոչ մի բան էլ չի մնա,
  • Ու կարտասվեմ՝ պոետ դարձած զրույց անելով
  • Անեծքից՝ խոր կմոխրանամ, կլինեմ անհայտ:
  • Կերգեմ ցածր՝ պատմությանդ տենդով վարակված,
  • Կգոռամ ահից քո ափերում անհայտ.
  • Անցյալիդ երկյուղը ինձ կվախեցնի,
  • Ներկայիդ՝ իրականացող մենությունը:
  • Շառագունած հայացքովս կնայեմ արևի՝
  • Լճացած, արծաթափայլ շողերին
  • Ու կերազեմ անկատար խորհրդավորությունը:
  • Ես կողբամ չար ուժերի վերադարձի գալիքին,
  • Վեհ հայացքով անթարթ կնայեմ հեռուն,
  • Պատմիչների մեծ երգը կերգեմ, կուլամ,
  • Կսգամ թշվառությանդ վիճակի համար,
  • Կծնեմ փոթորիկ, որ կործանի գույժը:
  • Օրերի սև վրձինով սև կներկեմ չարի վրա,
  • Անփառունակ մեծերիդ գեհենը կնետեմ՝
  • Ի՛մ պատրաստած ահարկու գեհենը
  • Եվ մղկտված շատ սրտերի մտքից կխոսեմ
  • Ու չեմ հանձնվի, կմաքառեմ մինչև վերջ անգամ:
  • Գուցե շատերի զոհը ես դառնամ, լինեմ,
  • Ու աղետաբեր քամին ինձ իր ուժով կուլ տա,
  • Ոսոխանման հայացքները տանջեն հոգիս
  • Ու արիությունս շղթայով գամմեն ժայռին,
  • Բայց իմ ձայնը բարձր, ուժգին կորոտա,
  • Թնդացող քամուց էլ չեմ վախենա:
  • Եվ երբ ձայն տա քամին ինձ հեռվից
  • Ու փորձի խեղդել արիությունս իմ մեջ,
  • Ես կրկին-կրկին ուժս չեմ հատի,
  • Թույլ կտամ շունչն իմ գոռա անվերջ:
  • Չար աշխարհի վշտով կուրացած
  • Կերգեմ այնքան մինչ քամին լսի
  • Ու իր թևերով հասցնի մարդկանց
  • Երգն իմ` խեղդող դահիճի պես:
  • Դո՛ւք, անիրավնե՛ր ինչո՞ւ չեք փոխվում,
  • Միթե՞ չեք տեսնում, ոնց եք կործանվում
  • Ու գայլեր դարձած հոշոտում եք հոտը,
  • Հոշոտում եք այնպես ագա՛հ, այնպես անկո՛ւշտ:
  • Մի օր աշխարհի գլխին փուլ եկող՝
  • Կամրջից ոչ մի բեկոր չի մնա,
  • Ինձանից ոչ մի երգ չի տրորվի,
  • Մինչ այդ ես վեր կբարձրացնեմ
  • Հոգիս տրորված, հոգիս սոսկալի,
  • Բայց երբ իմ խոսքի սահմանը հատվի
  • Ու երբ հասկանամ՝ անկարող եմ արդեն
  • Ես երբեք -երբեք էլ չեմ ցածրանա,
  • Չեմ կանչի խոսքով՝ իմ բաղձալի:
  • Իմ թշվա՛ռ երկիր, երկիր իմ՝ Նաիրի՛,
  • Եվ որքա՞ն պիտի դու լինես գերի
  • Սուտ գաղափարներին ու խոստումներին,
  • Մեր անհույս, վեհ իշխաններին:
  • Քո թշվառությամբ ես էլ վարակված՝
  • Լալիս եմ իմ մենության կիրճում:
  • Բախտիդ կնիքվեց արյուն ու ցավ,
  • Հոգիս արժանացավ ողբացողի դերին:
  • Ինձ կանչեց անհույսը դարերի խորքից.
  • Խավարեց հոգիս, խավարեց սիրտս,
  • Լռությունը պատեց միտքս
  • Ու ինձ գլորեց անդունդն անհատակ:
  • Ես դեռ ընկնում եմ ու կնկնեմ դեռ երկար,
  • Ընկնում եմ, բայց ոչ մենակ՝
  • Ինձ հետ ընկնում է մի ողջ բազմություն,
  • Մի թշվա՛ռ երկիր, մի հի՛ն պատմություն:
  • Օրերն անցնում են, տարիները գնում,
  • Բայց անդունդն իր հատակը խորն է թաքցնում:
  • Հոգիս վախվորած փնտրում է լույսը.
  • Աչքերս խամրել են խավարից՝ խենթացել,
  • Իմ կույր աչքերով ես լույսն եմ փնտրում՝
  • Իմ թշվառ երկրի խավարա՛ծ լույսը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
5997 | 0 | 0
Facebook