Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչպիսին կլինի Տարոնի ճակատագիրը

20:59, çarşamba, 24 temmuz, 2013

Եթե հիշում ենք, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ խեղճ Տարոն Մարգարյանին ինչի ասես, որ չասեցին, նույնիսկ «շրեկին» նմանեցրեցին: Շատերը նույնիսկ մտածում էին, որ նրան այլևս չեն նշանակի Երևանի քաղաքապետ, բայց բնական է, որ Տարոնն անկապ տեղն այդքան թուք ու մուր չէր ուտի: Դեռ այն ժամանակ էր, որ ես համոզված էի, որ նրան ոչ միայն քաղաքապետ կնշանակեն, այլև հետագայում նրան սպասվում է պաշտոնի բարձրացում՝ ի հատուցումն այդ կերած թուք ու մուրի և մատուցած այլ ծառայությունների: Հիմա իրավիճակը փոքր ինչ փոխվում է, քանի որ Տարոնի առաջ լուրջ խնդիր է դրված, այն է՝ ամեն կերպ թանկացնել Երևան քաղաքի երթուղային տրանսպորտի գինը և այն դարձնել 150 դրամ և այնպես անել, որ հասարակական ալիքը մարի, եթե Տարոնին հաջողվի անել սա (կարծում եմ, որ ներքուստ ինքն էլ դա չի ուզում), ապա նրան սպասվում է պաշտոնի բարձրացում: Իսկ եթե ի դժբախտություն իրեն և ի ուրախություն ժողովրդի նրան չհաջողվի բարձրացնել տրանսպորտի գինը, ապա դեպքերը կարող են զարգանալ երեք ճանապարհով՝

1. Տարոնը կհեռացվի պաշտոնից և ընդհանրապես դուրս կմղվի համակարգից, որը քիչ հավանական է:
     2. Տարոնը կհեռացվի քաղաքապետի պաշտոնից, բայց կնշանակվի մեկ այլ տեղ, սակայն դա իր նշանակությամբ մի քանի անգամ կզիջի քաղաքապետի պաշտոնին:
     3. Տարոնի հետագա կարիերան կախված կլինի Սերժ Սարգսյանի բարեհաճությունից:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3879 | 5 | 0
Facebook