Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԻՆ

23:59, salı, 23 temmuz, 2013
     ՄԵԾԱՐԳՈ ՏԻԱՐ
     ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
     Երևան
    
     Մեծարգո Տիար,
     Արդեն քանիերորդ անգամ իմ և Ձեր ուղիները խաչվում են կամ մենք բախվում ենք իրար Հայ Եկեղեցու, վերջինիս գահակալի ու սպասավորների հասեցին արտահայտած կարծիքների պատճառով: Ում մասին ինչ կգրեք, Դուք գիտեք, ինձ առհասարակ դա չի հետաքրքրում և առհասարակ ինձ չի հետաքրքրում մարդկային Ձեր տեսակը, տեսակ, որի ով լինելու մասին համոզվեցի ինչպես ես, այնպես և շատ շատերը այսօր ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությամբ: Սակայն միաժամանակ հենց Ձեր տեսակի մարդն է, որ իրավասու չէ խոսել Եկեղեցու հասցեին այն էլ այն դեպքում, երբ ներկայանում եք որպես Հայ Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականներից մեկի` Մեսրոպ արք. Մութաֆյանի եղբայր կամ զարմիկ: Այսօր Դուք վկայակոչելով ինչ որ Հայ Եկեղեցու միաբանի, խորհրդապահ կերպով ինչ-որ բացահայտումներ եք կատարել Էջմիածնի ներքին խոհանոցի հետ կապված, թեև զուտ մասնագիտական լրագրողական տեսանկյունից դիտած, կրկնել եք գրեթե բառացիորեն այն, ինչ եղել է շրջանառության մեջ: Եթե ձեր համար շքամուտքային բամբասանքը բացահայտում է, դա Ձեր խնդիրն ու իրավունքն է այդպես կարծելը, սակայն մյուս կողմից, որպես Հայ եկեղեցու դավանորդ, թեկուզև ոչ այնքան ջերմեռանդ, իմ իրավունքն ու խնդիրն է Ձեզանից ու Ձեր նմաններից պաշտպանելու իմ կրոնական կառույցը: Պիտի խնդրեմ, որպեսզի հետայսու զերծ մնաք Եկեղեցու, Կաթողիկոսի կամ եկեղեցականների հասցեին արված մերկապարանոց հայտարարություններից ու կարծիքներից և դրանցով էժան հեղինակություն վաստակելու մարմաջից: Հայ Եկեղեցին միլիոնավոր հայ մարդկանց հոգևոր հայրենիքն է ովքեր երբեք չեն ուզենա, որպեսզի Դուք լինեք մտահոգվողը: Փորձեք Ձեր հեղինակությունը ավելացնել այլ բնագավառների մեջ, այլ հաստաությունների հաշվին, թեև որքան գիտեմ որոշ հարցերում բավական հեղինակավոր եք և նույնիսկ այն աստիճան, որ ՊՆ Մամլո գրասենյակն է պատասխանում Ձեզ, կամ Ձեր հայրենի քաղաքում փորձում են Ձեզ ծեծել մշակութային միջոցառման ժամանակ: Եվ առհասարակ Ձեզ այնքան նման Արա Մանուկյանի հետ դադարեցրեք շահարկել Եկեղեցու վաստակյալ եկեղեցականների անուններն ու իրենց «շվաքի տակ» թունավորել միջավայրը, արատավորել մեր հոգևոր հայրենիքը: Հայաստանը փոքր երկիր է, Հայաստանում լավ է աշխատում դեղին մամուլը, և ամեն ոք ի շարս նաև Դուք վստահաբար Ձեր «պահարանում ունեք թաքցրած կմախքներ»: Հետևաբար թողեք, որ նրանք փտեն հանգիստ ու այլ տեղերում լեզվական Ձեր կարողություններն ու հմտությունները գործի դրեք: Կներեք, ես չեմ սպառնում այլ ուղղակի դիտարկումներ եմ կատարում ու զգուշացնում որպես Հայ Եկեղեցու դավանորդ:
     Մնամ ամենայն հարգանոք և այսուհետ Եկեղեցու հասցեին Ձեր ձայնը չլսող`
    
     Արմ Հակ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2662 | 12 | 0
Facebook