Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Փյունիկի «Գյումրեցի Ռոնալդուն»` Վիուլեն Այվազյան

VHG
Yazar:
VHG
19:20, perşembe, 18 temmuz, 2013

Երևանի «Փյունիկի» , ծննդով Գյումրեցի 18-ամյա հարձակվող` Վիուլեն Այվազյանը, ով ՀՀ բարձրագույն խմբի ընթացիք առաջնությունում իր նորամուտի մրցաշրջանում 31 խաղում 12 գոլով ակումբի լավագույն ռմբարկուն է, արժանացել է տաղանդներ որոնող իսպանական EL CAZADOR DE TALENTOS.blogsport.com բլոգի ուշադրությանը: Այստեղ ՀՀ 17, 19 և 21 տարեկանների հավաքականներում հանդես եկած տաղանդաշատ պատանի հայ ֆուտբոլիստի մասին մայիսի 28-ին ընդարձակ հրապարակում է եղել, որտեղ նրան «Գյումրիի Ռոնալդու» պարտավորեցնող բնութագիրն է տրվել:

Ի դեպ, հեռանկարային աըս ֆուտբոլիստը ըստ գերմանական հանրահայտ Transfermarket.de կայքի գնահատման «Փյունիկի» ներկայիս կազմի ամենաարժեքավոր խաղացողներից մեկն է ու նրա տռանսֆերային արժեքը այսօր կազմում է 350.000 եվրո:

Ի դեպ վերջերս Վիուլեն Այվազյանը Տետեքսի դեմ խաղի մրցավերջում խփեց 2 գոլ, այդպիսով հաղթանակ պարգևելով իր թիմին և դառնալով Եվրոգավաթներում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը:

Հաջողություն մաղթենք մեր ֆուտբոլիստին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5365 | 0 | 0
Facebook