Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ձեռքի ժամացույցն ու քո բնավորությունը

ONE LIFE
Yazar:
ONE LIFE
15:26, çarşamba, 17 temmuz, 2013

Եթե սիրում ես կապել ոսկյա կամ առհասարակ թանկարժեք ժամացույց, նշանակում է սիրում ես աշխատել, և քո աշխատանքը քեզ դուր է գալիս: Դու շատ կազմակերված ես և մեծ հաջողությունների ես հասնում ցանկացած բնագավառում:

Եթե քո ժամացույցի վրա կա ֆիրմային նշան կամ որևէ անվանի դիզայների անուն, ուրեմն դու պճնագեղ ես, մաքրասեր և սիրում ես, որ ամեն ինչ իր տեղում լինի: Կարգապահությունը քեզ համար առաջին տեղում է:

Եթե կապում ես արտասովոր, տարօրինակ տեսք ունեցող ժամացույց, կենսախինդ ես, աշխույժ, շատ ես ծիծաղում, սիրում ես ազարտային խաղեր, անկեղծ, մանկական բնավորություն ունես:

Եթե սիրում ես կապել տեխնիկական հնարավորություններով (միկրոհաշվիչներ, զարթուցիչ և այլն) ժամացույց, ապա ունես զարգացած տրամաբանություն ու գործնական լուրջ խնդիրներ լուծելու կարողություն:

Եթե նախընտրում ես հռոմեական թվերով ժամացույց, պահպանողական ես, մաքրասեր ու կոկիկ: Սիրում ես դասական երաժշտություն, բարձրակարգ ռեստորաններ ու նորաձև հագուստ:

Եթե քո ժամացույցի վրա թվերի փոխարեն նշաններ են, ուրեմն գործարար ես, գիտես, թե ինչ ես ուզում կյանքից: Քո համոզմունքների վրա դժվար է ազդել:

Եթե կապում ես արաբական թվերով ժամացույց, կարողանում ես հին խնդիրներին նոր լուծում տալ: Աշխատասեր ես, նրբանկատ: Միայն երկար մտածելուց հետո կարողանում ես առաջարկել խնդրի ամենաարդյունավետ լուծումը:

Իսկ եթե ժամացույցը կապում ես որպես զարդ, շփվող ես և սիրում ես նոր ծանոթություններ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5449 | 11 | 0
Facebook