Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հենրիխը Հայաստանում հերոս է. Մխիթարյանի կենսագրությունն ու գերմանական պարբերականի անդրադարձը Միկիին

VHG
Yazar:
VHG
00:53, pazartesi, 15 temmuz, 2013

allsport.am-ը ներկայացնում է գերմանական հայտնի Der Westen պարբերականի հապարակումը Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ:

«Հայաստնում Հենրիխ Մխիթարյանը ժողովրդական հերոս է: Դորտմունդի «Բորուսսիան» մեծ գումար է վճարել նրա տրանսֆերի համար, և նա կարող էր ոգևորվել դրանից, բայց Հենրիխը դա չի անում: Bad Ragaz մարզաբազայում երկրպագուները, տեղի բնակիչները ցանկանում են լուսանկարվել, ինքնագրեր վերցնել ակումբի նոր աստղ, ամենաթանկ տրանսֆերն արձանագրած Հենրիխ Մխիթարյանից, իսկ վերջինս ամաչկոտ ժպտում է և սևով գրում իր անունը դեղինի վրա:

Մխիթարյանն ասում է՝ «Հեշտ չէ նոր ակումբ տեղափոխվել, բայց բոլորը մտածում են իմ մասին: Դա հեշտացնում է իմ գործը»:

Երբ Հենրիխը 7 տարեկան է եղել, կորցրել է հորը. նա մահացել է քաղցկեղից: Շատերը նման դեպքերում հայտնվում են «օդերում» ՝ վարելով արագ մեքենաներ, աչքի ընկնելով դաջվածքներով, սակայն նա չունի դրանք: Նրա աչքերն արթուն են, ինչպես իր միտքը:

Հենրիխի մայրն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրը ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի օգնականն է: Մխիթարյանը ազատ խոսում է ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուներով: Նա սովորել է Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական ֆակուլտետում:

Հայրենիքում՝ Հայաստանում, նա հերոս է: «Բորուսսիա» - «Բազել» հանդիպման ժամանակ տրիբունաներից մեկում հայ երկրպագու էր նստած, ինչը շատ բան է նշանակում ֆուտբոլիստի համար: Մխիթարյանն իր ֆուտբոլային խաղով ցանկանում է երեխաներին հավատացնել, որ ամեն ինչի կարելի է հասնել, եթե միայն հավատալ:

Նա արագ, հստակ և բարդ ֆուտբոլ է խաղում: Այսպիսին է տպավորությունը մարզումից հետո: Թիմակիցները նրան կարճ ասում են Միկի: Մարզման ժամանակ երևում է, որ Մխիթարյանն իրեն հարմարավետ է զգում նոր ակումբում, և ինչպես ինքն է ասել՝ եկել է ակումբին օգնելու: Նա անհամբերությամբ սպասում է այդ առաջադրանքի կատարմանը: Նա գիտի, որ չպետք է հուսախաբ անի ակումբին: Հենրիխն ասել է.

-Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի ոչ մի վայրկյան ակումբը չափսոսա վճարած յուրաքանչյուր դրամի համար:

Ոչ մի վայրկյան, ոչ մի ցենտ...10 համարի մարզաշապիկով ֆուտբոլիստն ինքն իրենից մեծ սպասելքիներ ունի: Նա ժպտում է և մի փոքր շփոթված ասում.

-Ես ոչինչ չեմ կարող անել, որ դարձել եմ այսքան թանկ»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3895 | 0 | 0
Facebook