Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հոգեբանական թեստ. Սիրու՞մ եք ձեզ?

VHG
Yazar:
VHG
19:35, pazar, 14 temmuz, 2013

Տարածված կարծիք է, որ սեփական անձը սիրելը էգոիզմ է: Իսկ դա վատ բան է: Սակայն հոգեբանները պնդում են, որ իր անձը սիրելը ամենևին էլ վատ բան չէ, նույնիսկ հակառակը՝այն նպաստում է հաջողությանն ու շրջապատի հետ լավ հարաբերություններ հաստատելուն:

1. Գո՞հ եք ձեզանից /այո-5, ոչ-0/

2. Տրտնջու՞մ եք, թե անհաջողություններն ուղղակի հետապնդում են ձեզ. /այո-0, ոչ-5/

3. Նախքան որևէ բան անելը կամ ասելը հետաքրքրվու՞մ եք, թե ինչպես կվերաբերվեն դրան ձեզ շրջապատողները. /այո-0, ոչ-5/

4. Բարդ իրավիճակում հայտնվելիս սովորաբար հիշու՞մ եք այլոց փորձը. /այո-0, ոչ-5/

5. Շփոթվու՞մ եք, երբ ձեզ գովում են մարդկանց ներկայությամբ. /այո-0, ոչ-5/

6. Կարողանու՞մ եք տևական ժամանակ միայնակ մնալ. /այո-0, ոչ-5/

7. Հաստատ համոզվա՞ծ եք, որ հոգեկան կոմֆորտը ուղղակիորեն կախված է նյութական վիճակից. /այո-0, ոչ-5/

8. Հաճա՞խ եք այն զգացողությունն ունենում, որ ինչ-որ վատ բան է տեղի ունենալու.

/այո-0, ոչ-5/

9. Այլոց հանդեպ ջերմ զգացմունքներ դրսևորելու մեջ ժլա՞տ եք. /այո-0, ոչ-5/

10. Կարո՞ղ եք հակադրվել կոլեկտիվին. /այո-5, ոչ-0/

Ամփոփեք.


    

25-50 միավոր- Դուք ձեզ սիրում եք այնքան ուժգին, որքան և ողջ աշխարհը: Կյանքում ունեցած հաջողությունները մեծամասամբ պայմանավորված են համապարփակ սիրո այս զգացումով: Դրա շնորհիվ դուք շրջապատողներից անընդհատ դրական ազդակներ եք ստանում:

15-30 միավոր- Դժվար է ասել՝ սիրու՞մ եք ձեզ, թե ՞ ոչ: Պարզապես չեք մտածում այդ մասին: Հաճախ եք կենտրոնանում սեփական և ուրիշների թուլությունների վրա: Ամենայն հավանականությամբ հենց դա է ձեր սեփական անձի հանդեպ որոշ անբարյացակամության պատճառը: Շեղվեք սեփական պրոբլեմներից, ձեր ուշադրությունից ու ջերմությունից ու մի փոքրիկ մաս նվիրեք շրջապատողներին և տեսեք, թե ձեր կյանքը որքան է լավանում:

0-10-Դուք ձեզ բոլորովին չեք սիրում: Անընդհատ ձեզ թվում է, որ անպայման որևէ վատ բան է պատահելու:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3928 | 0 | 0
Facebook