Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ռուսաստանում իշխանության դեմ ապստամբածները միշտ դաժանորեն պատժվել են

20:49, salı, 06 haziran, 2023
Ռուսաստանում իշխանության դեմ ապստամբածները միշտ դաժանորեն պատժվել են

1671 թվականի հունիսի 6-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տանջամահ է արվել «գող, դավաճան և աստվածուրաց» հայտարարված Ստեփան Ռազինը:

1671 թվականի ապրիլի վերջին Ռազինին և իր կրտսեր եղբայր Ֆրոլին կոզակների ղեկավարները հանձնել են ցարական իշխանություններին: Հատուկ պահակախմբով նրանց հունիսի 2-ին հասցրել են Մոսկվա:

Մինչև մահապատիժը նրանց դաժան կտտանքների են ենթարկել: Կուռլանդիացի դիվանագետ Յակոբ Ռեյտենֆեյսը գրում է. «Զնդանում նրան մտրակահարեցին, շիկացած ածուխներով այրեցին, գլխին սառցաջուր լցրեցին և բազում այլ կտտանքների ենթարկեցին: Նրա մարմինն արդեն այնքան էր խոցոտված, որ մտրակի հարվածները դիպչում էին մերկացած ոսկորներին: Բայց նա այնպես էր դիմանում այդ ամենին, որ ոչ միայն չէր ճչում, այլև չէր տնքում և քաջալերում էր եղբորը, որը նրա հետ նույն տառապանքներն էր կրում, բայց որը պակաս դիմացկուն էր ու նաև՝ փոքրոգի»:

1671 թվականի հունիսի 6-ին (16-ին) Կարմիր հրապարակում դատավճիռն հրապարակելուց անմիջապես հետո կառափնարանի վրա Ստեփան Ռազինին քառահատել են: Երբ կարդացվել է երկար դատավճիռը, Ռազինը հանգիստ լսել է, հետո դարձել է եկեղեցու կողմը, երեք կողմի վրա խոնարհվել է (բացի Կրեմլից, որտեղ ցարն էր) ու ասել է՝ «Ներեցեք»: Դահիճը սկզբում արմունկից կտրել է նրա աջ ձեռքը, հետո ծնկի հատվածից կտրել է ձախ ոտքը: Նրա եղբայր Ֆրոլը, տեսնելով Ստեփանի տառապանքը, իրեն կորցել է ու բացականչել՝ «Ես պատրաստ եմ ցուցմունք տալ»: Ի արձագանք եղբոր խոսքերի՝ Ռազինը խռպոտված ձայնով ասել է՝ «Լռի՛ր, քա՛ծ շուն»: Դա եղել է նրա վերջին խոսքը, որովհետև դրանից անմիջապես հետո դահիճը հապշտապ կտրել է նրա գլուխը:

Ռազինի ձեռները, ոտները և գլուխը, անգլիացի Թոմաս Հեբդոնի վկայությամբ, տնկվել են հատուկ տեղադրված հինգ ցցերին, իսկ մարմինը նետվել է շներին կերակուր: Պահպանվել է նույնիսկ այդ ժամանակների մի նկար, որը պատկերում է գերված Ստեփանին և ցից հանված նրա մարմնի մասերը: Նկարի հեղինակը մահապատժին ներկա ռուս է, և նա նկարել է, ամենայն հավանականությամբ, կառավարության հանձնարարությամբ:

Ռազինի մարմնի քառահատված մասերը հետագայում տարվել են Զամոսկվառեչիե, որն այն ժամանակ «Ճահիճ» է անվանվել, շարել են ցցերին ու թողել են այնքան, որ ինքնաբերաբար ժամանակի ընթացքում անհետանան: Առնվազն մինչև 1676 թվականը մարմնամասերը պահպանված են եղել, որովհետև հիշյալ տարեթվին Հոլանդիայի դեսպանության անդամ Բալթազար Կոյեթը դրանք տեսել է:

Դոնի ատամանի նկատմամբ այս դաժան հաշվեհարդարով իշխանությունները ցանկացել են դաս տալ խռովարարներին և սարսափի մատնել ազատության մեջ մնացած Ռազինի հետևորդներին: Վախեցել են, թե գյուղացիական ապստամբությունների ալիքը, որ փոթորկվել էր Ռուսաստանի հարավում, կհասնի Մոսկվա: Ստեփան Ռազինն իր զորքով, հնարավոր է, կկարողանար մոտենալ Մոսկվային, եթե նրան դավաճանաբար չգերեին ու իշխանություններին չհանձնեին Աստրախանի կոզակները:

Ցուցմունք տալու պատրաստակամություն հայտնած Ֆրոլի մահապատիժն ընդամենը մի քանի տարով հետաձգվել է: 1676 թվականի մայիսի 28-ին Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում նրան գլխատել են:

Ռոստովի մարզի Հարության տաճարում են Ստեփան Ռազինի այս շղթաները, որոնք եկեղեցում օծվել են, որպեսզի խռովարարը հարություն չառնի:
Ռոստովի մարզի Հարության տաճարում են Ստեփան Ռազինի այս շղթաները, որոնք եկեղեցում օծվել են, որպեսզի խռովարարը հարություն չառնի:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
645 | 0 | 0
Facebook