Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վանիկ Հովակիմյան` Ես առեղծվածային չեմ, պարզապես նման չեմ շատերին ....... (Հարցազրույց համացանցի առեղծվածային գրողի հետ)

01:20, perşembe, 27 haziran, 2013
Վանիկ Հովակիմյան` Ես առեղծվածային չեմ, պարզապես նման չեմ շատերին ....... (Հարցազրույց համացանցի առեղծվածային գրողի հետ)

Դուք իրականում տխուր եք, թ՞ե պարզապես դա գրելաոճ է .....
     -Ես բազում անգամ եմ ասել, որ իմ կյանքի յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր բառ ու մասնիկ, իմ կյանքն է .իմ ստեղծագործական փոքրիկ կյանքում, ոչինչ չի կարող ոճ լինել, իմ փոքրիկ այդ կյանքում` ամեն բան իմ կյանքն է, իմ այն վայրկյանները որոնք ես վերածել եմ գեղարվեստական գրականության......
     Ձեզ չ՞ի խանգարում, երբ շատ մարդիկ կարդում են ձեր անձնական կյանքը, որը դուք վերածել եք գրականության, արդյո՞ք պետք է անձնական կյանքը պատմել շատերին.
     -Եթե կյանքում կարողանում ես մի բան անել, որը օգնում է մարդկանց, դու պետք է դա անես, անկախ նրանից թե դա քո անձնականն է, թե ոչ անձնականը, եթե մարդիկ սիրում են այն ինչ դու ես անում, եթե մարդիկ ուզում են, ուրեմն իրոք դա գեղեցիկ է, և չի կարող ինձ խանգարել, ավելին` ես այդպես մի քանի անգամ ավելի շատեմ ճանաչում ինքս ինձ ....
     Ինչո՞վ եք օգնում մարդկանց
     -Ինքսել չգիտեմ, բայց մարդիկ ինձ շատ են ասում, որ ես արտահայտում եմ այն ամենը, ինչ նրանք զգում են, բայց չեն կարող ասել ...ասում են որ ես օգնում են նրանց, ուժ հավաքել, և ավելի խորը մտածել.
     Ինչ՞ն է քեզ ստիպում մնալ միշտ առեղծված, միշտ անհասկանելի և խորը
     -Պարզությունը, այն որ կյանքում լինում եմ այն ինչ կամ, այո դա առեղծվածային է, քանի որ քչերնեն կյանքում լինում այնպիսին ինչպիսին կան, բայց դա դեռ երևի քիչ է առեղծվածային լինելու համար, կարծում եմ այստեղ հոգին է մեղավոր, և այն աչքերը որը ես ունեմ, շատերը իմ աչքերի մեջ նայելով զգում են հոգիս, առեղծվածային թվացող հայացքս, որի մեջ գուցե շատ ավելի մեծ ասելիք կա, քան կյանքի բոլոր խոսքերում...
     Ինչո՞ւ է շատերին թվում թե դուք մեծամիտ եք
     -Այո ես մեծամիտ եմ, դա մեծ թերություն է, ես ընդունում եմ որ մեծամիտ եմ, բայց դա ոչ թե մեծամտություն է, ինչպես շատերին է թվում, այլ` լռություն, հոգնածություն, դատարկություն, երբ ես այդպես եմ թվում, միայն թվում եմ, քանի որ մեկ-մեկ չափից դուրս եմ հոգնում ու դատարկվում, չեմ ուզում խոսել, չեմ ուզում կսիվել, դա մեծամտություն չէ, այլ լիցքաթափում, կարծում եմ ես նույնպես ՄԱՐԴ եմ .........ինձ թող ներեն բոլորը, ես շատ ժամանակ չեմ խոսում, բայց դա չի նշանակում թե ես առհամարում եմ, դա նշանակում է, որ ես ուզում եմ ԼՌԵԼ, ոչինչ չխոսել, միջև նորից կլցվեմ ...
     Գնահատում են մարդիկ այն ամենը ին՞չ դուք եք անում
     -Կարծում եմ կյանքում շատ ժամանակ ունեմ, որ գնահատվեմ, գուցե դեռ ժամանակը չէ, ես գնահատական եմ համարում այն, երբ մարդիկ ինձ հասկանում են, համակերպվում են ինձ, ընդունում ինձ այնպես ինչպես ես եմ, ինչպես այդ պահին եմ ես ցանկանում լինել, դա է ինձ համար գնահատական, այո շատերն են ինձ գնահտում ...
     Հեշ՞տ է արդյոք մարդուն հասկանալ...
     -Ոչ, հեշտ չէ, քանի որ մարդիկ շատ են կյանքում, ու տարբեր են նրանք, որքանել որ կյանքի երևույթնները նույնն են, միյևնույնն է մարդիկ դրանք տարբեր ձև են ապրում ու ընկալում, մարդը մարդուն փոքր ինչ հասկանում է այն ժամանակ, երբ զգում այն ամենը ինչ զգացել են նա, իրոք դա աշխարհի ամենա դժվար բաներից մեկն է .հասկանալ մարդուն իրոք դժվար է
     Ճիշ՞տ է արդյոք, որ դուք շատ եք հարբում, այդպես ին՞չ եք ուզում ասել.
     -Այո ես հարբում եմ, բայց շատ չէ, գիտեք պահ է գալիս, երբ մարդն հոգնում ինքն իրենից, և ես բացառություն չեմ, հարբելով ես ոչինչ չեմ ուզում ասել, հարբելով ես փորձում եմ մի պահ կտրվել ինքս ինձանից, այդպես ես փորձում եմ կողքից ինձ նայել, հմայվել, ատել կամ գուցե սիրել, դա թող չթվա եսասիրություն, դա ուղղակի մի պահ է երբ կտրվում ես ինքդ քեզանից, ու սսկում եմ ճանաչել քեզ....
     Արդյո՞ք հարբել դա թույլ է տալիս
     -Այո, երբ ես հարբած եմ, ես անկախ եմ ինձանից, ես անկախ եմ ամեն ինչից, այդպես ես փոքր ինչ անհոգ եմ, մոռնաում եմ շատ բաներ, որոնք ինձ խանագարում են .
     Ինչե՞ք կարծում, եթե այդպես շարունակեք ձեզ համար լավ կլինի, արյդո՞ք կախվածություն չի առաջանա.
     -Ես չեմ կարող ասել, ես կյանքում անում եմ այն ամենը` ինձ ինչ հանգաստացնում է, օգնում է, եթե դեռ օգնում է ուրմեն չի խանագրի...
     Շատ դեպքերում դուք հենց հարբած եք գրում, ոչ սթափ, ինչը հենց գեղեցկություն է տալիս, գուց՞ե առեղծվածային եք այն ժամանակ երբ հարբում եք.
     -Գուցե, այո իմ ստեղծագործությունների մեծամասնությունները ոչ սթափ լինելու հետևանք է, ես այդպես ուրիշ եմ, ես այդպես այն եմ ինչ կամ, ես այդպես իսկական ՎԱՆԻԿՆ եմ.
     Կիրք .ինչպես միշտ կիրք են նկարագրում, արդյո՞ք դա ընդունվում է լսարանի կողմից.
     -Այո, դա իմ հիմնական գեղեցիկ էլեմենտններից է, որը ես կարծես կարողանում եմ վարպետորեն անել, նկարագրել կիրքը դա շատ բարդ է, քանի որ զգալ ու հետնել մեկ տեղում նկարագրել, դա չափից դուրս բարդ է, սերն ու կիրքը այն ամենն է, ինչը խոսքերով անհնար է է նկարագրել այնպես ինչպես գզում ես ....
     Ինչ՞ն է քեզ խանագարում ունենալ ամեն ինչ
     -Ժամանակը, կարծում եմ երբեք ժամանակը թույլ չի տա ունենալ ամեն ինչ, քանի որ հաստատ կյանքի ճանապարհին մեկը ձեռք բերելով, կկորցնեմ ունեցածս, գիտեք այնդպես ժամանակը մեզ ստիպում է հասկանալ, թե ինչ ենք մենք ուզում, և թե ինչն է իրականում մեզ պետք, ժամանակը լավ ուսուցիչ է, նա շատ լավ է բացատրում դա.
     Ին՞չ եք կարծում իսկական գրողը ով է...
     -Նա ով կարողանում է գեղեցկացնել, այն ամենը, ինչ անվանում են զգացողությունը, գրողը չեմ համարում ներկա ժամանակներում ոչ ոքի, մատների վրա կարելի հաշվել նրանց, քանի որ հիմա ավելի շատ գրողնները վազում են դեպի շահը, դեպի շահույթը հանուն որի անգամ իրենք կծախեն իրենց, շատ քչերին եմ համարում գրող, ես բազմիցս ասել եմ ու նորից կասեմ, իսկական գրողը սպասում է, ու անում իր գործը համբերատար լիենելով, իսկական գրողը պետք է զգա, ու գրչող նկարի այն ամենը ինչը կոչվում է ՄԻՏՔ ....սխալ է երբ այսօր շատերը գրող են կոչվում ....չափից դուրս սխալ է ....և չեմ կարող չասել, որ իսկական գրողը անգամ եթե տխուր դրամա է գրում, նա պետք է ապրեցնի, ապրեցնի այն հոգինները որոնք նմանա են իր ստեղծածաին ...
     Երբ՞և է հոգնել եք գրելուց
     -Գիշերներ են եղել, որ ինքս ինձ վնասել եմ որ չքնեմ, որ կարողանամ գրել, գիշերներ են եղել, որ քնաբարեմ եմ ընդունել, որ չգրեմ ու քնեմ, շատ դեպքերում եմ հոգնել, բայց դա ավելի շուտ տանջանք է քան հոգնածություն, որովհետև երբ գրում ես այն ինչ ապրել ես, ու ապրում ես, բարդ է նորից զգալ ու նորից հիշել, իրոք բարդ է ԳՐՈՂ լինելը......
     Ինչ՞ը ձեզ կարող է խանգարել, որ այլևս չգրեք
     -Ոչինչ բացի մահից, քանի որ զգացումններս անտանելի ձևով շատ զգայուն են, ես երբեք չեմ լռի, ոչինչ ինձ չի խանգարի կյանքում, միայն մահը, մահվան այդ վերջակետը կարող է վերջակետել այն զգացումնները որը ես եմ զգում, բացի մահից ոչինչ.Բայց մահից այս պահին խոսելն ուղղակի անմտություն է .......
     Վերջին հարց .ին՞չ է կյանքը, ինչե՞ք զգում երբ ապրում եք
     Կյանքը ինձ համար կտավ է, մաքուր ու դատարկ կտավ, որտեղ ես իմ արարքներով նկարում եմ այն ամենը ինչ ուզում եմ, իսկ ես ապրելուց զգում եմ ամբողջ կյանքը, յուրաքանչյու վայրկյան, ու թռթիռ, ես այդպես եմ ապրում, ու նաև ինչու չէ ապրեցնում .....
    
    

Երբեք մի եղեք այնպիսին ինչպին շատերնեն, եղեք պարզ, եղեք այն ինչ կաք, ու դուք կտեսնեք, որ շատերը ձեզ ԱՌԵՂԾՎԱԾ ԵՆ համարում, քանի որ այդպես պարզ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՔ......` Վանիկ Հովակիմյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
5152 | 2 | 0
Facebook