Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ոտաբոբիկ զբոսայգիներ

Emma Avagova
17:02, salı, 25 haziran, 2013
Ոտաբոբիկ զբոսայգիներ
     «Ոտաբոբիկ արահետներ», «բոբիկ քայլեր» կամ «ոտաբոբիկ զբոսայգիներ» -տարբեր անուններ՝ տրված էապես նույն վայրերին, որը միլիոնավոր այցելուներ է ապահովում ամեն տարի ՝ հնարավորություն տալով վայելել բոբիկ կյանքը: Վերջին 2 տասնամյակների ընթացքում այսպիսի զբոսայգիներ են հիմնվել եվրոպական շատ երկրներում ՝ մասնավորապես Գերմանիայում և Ավստրիայում: Նրանք բաց են հասարակության համար, տալիս են հնարավորություն ոտաբոբիկ քայլել որոշ հեռավորություն (մինչև 3 մղոն) և զգալ բնական հողի տարբեր որակները բոբիկ ոտքերի տակ: Նախքան զբոսանքը սկսելը, կոշիկները կարող են թողնել հատուկ հատկացված դարակներում կամ սենյակներում: Բացի այդ այցելուները զբաղվում են հավասարակշռության զարգացմամբ և մագլցմամբ, ինչպես նաև անցնում են առվակների և նույնիսկ գետերի վրայով: Այս այգիներում երբեմն հանդիպում են նաև խաղահրապարակներ ՝ ձևավորված բոբիկ ոտքերով, լողալու լճակներ և տարբեր սարքավորումներ հոտ առնելու, լսելու, տարբեր գույներ տեսնելու համար:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5948 | 0 | 0
Facebook