Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հավատարիմ ընկերները

18:21, cumartesi, 22 haziran, 2013
Հավատարիմ ընկերները
     【↘ Երկու ընկերներ ընկերություն էին անում, մեկը հարուստ, մյուսը` աղքատ: Նրանք շատ լավ ընկերներ էին: Մի անգամ հարուստ ընկերը իր կնոջ հետ գնում է ռեստորան: Այնտեղ նրան սկսեց անհանգստացնել մի տղամարդ և նա դանակով հարվածեց այդ տղամարդու որովայնին: Նա չիմացավ, թե ինչպես վարվի և զանգահարեց իր աղքատ ընկերոջը, ով անմիջապես գնաց այնտեղ: Որոշ ժամանակ անց ռեստորանը լցվեց ոստիկաններով և աղքատ ընկերը ամբողջ մեղքր վերցրեց իր վրա: Նրան ենթարկեցին 20 տարվա ազատազրկման: Նա հոգնել էր բանտի կյանքից և մի օր դիմեց փախուստի: Եկավ հարուստ ընկերոջ տուն, թակեց դուռը, իսկ հարուստ ընկերը վռնդեց նրան: Աղքատ ընկերը զարմացավ հավատարիմ ընկերոջ արարքից: Նա միայն մի բան ասաց.’’Աստված դատավոր է և ամեն ինչ տեսնում է’’: Խեղճը չգիտեր` ինչ անել և նստեց նստարանին: Նրան մի մարդ մոտեցավ և մի պարկ տվեց ու գնաց: Նա ոչինչ չհասկացավ և բացեց այդ պարկը: Այնտեղ գտավ շատ գումար: Այդ գումարով նա իր համար տուն գնեց, մեքենա և փոխեց իր անունը: Մի օր նա իր մեքենայով գնում էր և մի գեղեցիկ աղջկաա տեսավ: Նրանք ծանոթացան և սկսեցին շփվել: Այդ աղջիկը եկավ նրա հետ ապրելու: Մի քանի օր անց նրանց տան դուռը մի կին թակեց: Նա խնդրեց, որ այդ տանը տնային տնտեսուհի աշխատի ՝ անվճար, բայց այդ մարդն ասաց, որ ունի գումար և կարող է վճարել նրան: Կինը սկսեց աշխատել նրա տանը: Որոշ ժամանակ անց նա որոշեց ամուսնանալ իր հետ բնակվող աղջկա հետ և իր հարսանիքին հրավիրեց հարուստ ընկերոջը: Հարսանիքին բոլորը ուրախ էին, բոլորը երջանիկ և հանկարծ հարուստ ընկերը վերցրեց բարձրախոսն ու ասաց. Ընկե’րս, հիշում ես, թե ինչպես էինք մենք ընկերություն անում, հիշում ես, թե ինչպես ես մարդ սպանեցի, իսկ դու ամբողջ մեղքը վերցրեցիր քեզ վրա…իսկ ես ամեն ինչ հիշում եմ…իսկ հիշում ես, երբ դու եկար իմ տուն, ես քեզ վռնդեցի, , , գիտես ինչու, որովհետեև այդ պահին իմ տուն էին եկել ոստիկանները: Ընկերս, իսկ հիշում ես այն ծերուկին, ով քեզ տվեց գումարով լի պարկը, նա իմ հայրն էր: Իսկ հիշում ես այն կինը, ով եկել էր քո տուն, որպեսզի անվճար աշխատի, նա իմ մայրն էր: Իսկ այն աղջիկը, ով այսօրվանից կլինի քո կինը, նա իմ քույրն է: Ընկերս ես քեզ տվել եմ իմ կյանքը, , , նրանք իմ կյանքն են ((↙】
    
     Նման նյութեր՝ http://www.narblog.ru/2013/06/blog-post_16.html
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7130 | 0 | 0
Facebook