Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քաղաքավարությունը կեղծավորության ամենաընդունելի ձևն է

20:25, pazar, 04 haziran, 2023
Քաղաքավարությունը կեղծավորության ամենաընդունելի ձևն է

«Ստրկամիտ անմիջականությունն ամեն ինչի հասնում է»

Պիեռ դը Բոմարշե, ֆրանսիացի դրամատուրգ

***

«Շողոքորթությունը երբեք մեծ հոգուց չի բխում: Այն մանրախնդիր հոգիների առանձնաշնորհն է, որոնք այդ կերպ է՛լ ավելի են մանրանում, որպեսզի ներթափանցեն այն կարևոր անձնավորության կենսական ոլորտ, որին նրանք ձգտում են»:

Օնորե դը Բալզակ, ֆրանսիացի գրող

***

«Հմուտ շողոքորթները սովորաբար նույնքան հմուտ զրպարտիչներ են»:

Նապոլեոն Առաջին

***

«Ազնվությունը քաղաքականության մեջ ուժի արդյունք է, երկերեսանիությունը՝ թուլության արդյունք»:

Լենին

***

«Ամենուր դավաճանություն է, վախկոտություն և խաբեություն»:

Նիկոլայ 2-րդ, Ռուսաստանի վերջին կայսրը

***

«Անձնական եսասիրությունը ստորության հարազատ հայրն է»:

Մաքսիմ Գորկի, ռուս գրող

***

«Բռնակալին բռնակալ անվանելը բոլոր ժամանակներում վտանգավոր է եղել, իսկ մեր օրերում նույնքան վտանգավոր է դարձել ստրուկին ստրուկ անվանելը»:

Ռյունոսկե Ակուտագավա, ճապոնացի գրող

***

«Շողոքորթը մեզ համար ընդունելի է՝ եթե նույնիսկ մենք ամենևին չենք հավատում նրա շողոքորթությանը: Բայց մենք շնորհակալ ենք նրանց, ովքեր ջանք են գործադրում, որպեսզի մեզ խաբեն մեզ հարմար եղանակով»:

Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ, ավստրիացի գրող

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1458 | 0 | 0
Facebook