Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աշխարհի ամենաթանկ սպորտային մեքենան

00:37, cuma, 14 haziran, 2013
Աշխարհի ամենաթանկ սպորտային մեքենան
     Հունվարի 29-ին կայացած Քաթարի ավտոշոուի ժամանակ լիբանանյան «M Motors 29» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ սուպերքարը` «Lykan Hypersport 2013» -ը, որն արտադրվել է ընդամենը 7 օրինակով: Մեքենայի արժեքը 3.4 մլն դոլար է «Lykan Hypersport 2013» -ը հագեցած է 6 մխոցանի 750 ձիաուժ հզորությամբ բի-տուրբո Porsche շարժիչով, որը հնարավորություն է տալիս 100 կմ/ժ արագության հասնել 2, 8 վայրկյանում: «Lykan Hypersport 2013» -ի առավելագույն արագությունը կազմում է 390 կմ/ժ: Սակայն «Lykan Hypersport 2013» -ի բարձր գինը պայմանավորված է ոչ այնքան տեխնիկական որակներով ու ֆունկցիոնալությամբ, որքան շլացուցիչ ձևավորմամբ:
     Ավտոմեքենայի վրա տեղադրված լուսադիոդային համակարգը զարդարված է ադամանդներով, իսկ սրահի թանկարժեք կաշվի կարերը արված են ոսկյա թելերով, իսկ «ID4Motion» ընկերությունը հատուկ «Lykan» -ի համար մշակել է հոլոգրաֆիկ դիսփլեյ և էլեկտրոնային սարքավորումների կառավարման ինտերակտիվ համակարգ: «Lykan Hypersport 2013» վաճառքի կհանվի այս տարվա սեպտեմբերին:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
9965 | 1 | 0
Facebook