Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինտերնետը=odnoklassniki.ru.....ահավոր է:

17:26, pazar, 16 eylül, 2012
Ինտերնետը=odnoklassniki.ru.....ահավոր է:
     Անկեղծ ասած ապշեցի երեկ, երբ Իջևանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հասկացա, որ ավագ դպրոցի աշակերտների համար ինտերնետը դեռ մինչ օրս միայն ու միայն odnokalssniki.ru Է: Դրանից դուրս նրանք բառիս բուն իմաստով պատկերացում չունեն այն մասին, թե ինչ հնարավորություններ է տալիս Ինտերնետը: Ու երբ փորձում էի բացատրել, չեք պատկերացնի, թե ինչ զարմացած հայացքներով էին ինձ նայում: Այցի ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցի, որ կա երկու Հայաստան` Երևան և մնացացը: Փաստը կարող է ծիծաղ առաջացնել, բայց հավատացեք ողբալու բան է, երբ նման երևույթի ես ականատես լինում: Նրանց մտահորիզոնն ուղղակի սահմանափակված է սոցիալական կայքերի շրջանակներում: Մասնակիցներից մեկը ինձ հարց է տալիս, մեջբերում եմ. «Մենք չենք կարողանում տեղեկատվություն ստանալ, քանի որ լրատվական կայքերը մեզ ինֆորմացիա չեն ուղղարկում, ինչ անենք»: Հիշեցնում եմ` դպրոցներն ապահովված են համակարգիչներով ու միացված են ցանցին, երեխաների մեծ մասը տանն ունեին ինտերնետ, բայց լրատվական կայքերը իրենց ինֆորմացիա չեն ուղղարկում: Դժգոհում են, որ հետ են մնում ինֆորմացիայից: Ես հարց եմ ուղղում լսարանին, թե ինչից են օգտվում ինտերնետից, ու հնչում է մասնակիցներից մեկի պատասխանը. «Դե մեծամասնությունը մտնում են սոցիալական կայքեր, դեեեեեեե....., -ծիծաղում է, -մեկ էլ էն սայթերը էլի»: Նկատի ունի պոռնոգրաֆիկ կայքերը: Մասնակիցներից մեկը դժգոհում է, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Երևանից գալիս են դասախոսներ, որոնք սովորեցնում են, թե ինչպես կարելի է զուբրիտ անել իրենց տված լեկցիաները, ու քննությանը պահանջում են հենց այդ լեկցիաները, դրա համար ըստ մասնակիցներից մեկի իրենք չեն կարողանում լավ մասնագետներ դառնալ: Նշում են, որ դասախոս կա, 5 առարկա է դասավանդում, որոնցից միայն մեկի գծով է մասնագետ: Նրանցից պահանջում են մասնագիտական գրականություն, իսկ տեղի գրադարանը նմանատիպ գրքեր չունի ուղղակի: Գործընկերոջս այն հարցին, թե ինչու գրքերն ինտերնետում չեն որոնում, նրանց պատասխաններից հասկանալի է դառնում, որ նույնիսկ շատերը չգիտեն, որ դրանք կարելի է ինտերնետից գտնել, խնդրում են հասցե թողնել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կապնվեն ու խնդրեն, որ իրենց օգնենք գրքերի հարցում:Հարցնում ենք, երեխեք, ինչ խնդիրներ ունեք համայնքային, որ կցանկանայիք լուծել մեր օժանդակությամբ, տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ, մասնակիցներից մեկը պատասխանում է.«ունենք երիտասարդական կենտրոն, բայց օրինակ բիլիարդ չունենք»: Մի խոսքով, նման բազում ապսուրդի հասնող պատասխաններ, ու ես իրոք հասկացա, որ լուրջ, շատ լուրջ խնդիրներ են մեր առջև ծառացած: Կա երիտասարդության բավականաչափ մեծ մի զանգված, որ անտեղյակ է իր հնարավորություններից, տեղեկացված չէ ընդհանրապես, անտարբեր է չափից դուրս, չգիտի իր իրավունքները ու էլի բազում այլ խնդիրներ: Անկեղծ ասած ակնկալում էի ավելի արդյունավետ սեմինար, բայց փաստորեն պարզվեց, որ ավելի լուրջ ու ցավալի, նաև տարրական բաներ կան, որ դեռ լուծման կարիք ունեն: Վախենում եմ անգամ մտածել թե այդ սերունդն ինչպես է կառուցելու իր ապագան: Մասնակիցներից միայն մի աղջնակ էր, որ շեշտեց, մեջբերում եմ. «Երեխեք 21-րդ դարն է, ինչպես կարելի է տեղեկացված չլինել, երբ կա այսքան հնարավություն ու առավել ևս ինտերնետ»: Մտքումս ասեցի. «փառքդ շատ Տեր Աստված, գոնե կա մեկը, որ հասկանում է, թե ինչից եմ խոսում»:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
10580 | 49 | 0
Facebook