Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Կախվածությունը սոցիալական ցանցերից

17:07, pazar, 02 haziran, 2013
Կախվածությունը սոցիալական ցանցերից
     Համակարգչային տեխնոլոգիաների մեր դարում յուրաքանչյուրը ծանոթ է ինտերնետի (համացանցի) հասկացությանը: Այսօր անգամ երեխային են հասանելի համաշխարհային սարդոստայնի տեղեկատվական աղբյուրները: Բազմապիսի ցանցային միությունները դարձել են ժամանակակից աշխարհի գրեթե ամենակարևոր ատրիբուտը, մարդիկ նախընտրությունն ավելի ու ավելի են տալիս վիրտուալ շփմանը: Սոցիալական ցանցը հանդիսանում է հաղորդակցման և մարդկանց որոնման համընդհանուր միջոց, դրա օգնությամբ կարելի է մշտապես կապի մեջ լինել, ընկերների մասին նորություններ իմանալ, ինչպես նաև շատ մարդկանց համար այն ինքնարտահայտման հարմար հնարավորություն է: Սոցիալական ցանցերի զարգացումը սկսվեց գրեթե 1969 թվականին` ինտերնետի ստեղծման պահից ի վեր: Նախապես դրանք բացառապես մասնագիտական հետաքրքրությունների տեր մարդկանց միախմբող համայնքներ էին, այնուհետև ի հայտ եկան միություններն ըստ զբաղմունքի և հոբբիի: Ընդունված է համարել, որ առաջին պաշտոնական սոցցանցային աղբյուր է դարձել 1995 թվականին Classmates.com-ը, ինչը թարգմանվում է որպես Համադասարանցիներ (Օդնոկլասնիկի): Այս ցանցը գործում և զարգանում է առ այսօր և ունի 50 միլիոնից ավել օգտատեր: Սոցիալական ցանցում շփման խնդիրը Յուրաքանչյուրն ունի սոցիալական ցանցերում գրանցման իր պատճառները. ոմանք փորձում են գտնել հին ընկերներին ու ծանոթներին, մյուսները երազում են վերականգնել նախկին հարաբերությունները, ինչ-որ մեկի համար էլ դա ուղղակի կապ պաշտպանելու և նոր ծանոթություններ ձեռք բերելու հարմար միջոց է: Սոցիալական ցանցերի պահանջարկն աճում է օրեցօր՝ իր գիրկը ներքաշելով ավելի ու ավելի ամենատարբեր տարիքային կատեգորիայի մարդկանց: Ցանցային աղբյուրները չի կարելի ամբողջապես գնահատել որպես դրական կամ բացասական: Մի կողմից այն շատ հեշտացնում է ժամանակակից մարդու կյանքը, սակայն ամենքը չէ, որ գիտակցում են վտանգի այն աստիճանը, որ իր մեջ կրում է օնլայն-շփումը: Ամենագլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ շատ մարդիկ ամբողջական կախվածություն են ձեռք բերում սոցիալական ցանցից և այլևս չեն կարողանում իրենց կյանքը պատկերացնել առանց դրա: Միմյանց հետ մշտապես օնլայն-նամակագրությամբ շփվելով՝ նրանք մոռանում են անձնական շփման մասին, որոշ օգտատերերի մոտ դա հասնում է ֆանատիզմի, նրանք սկսում են իրենց գումարները ծախսել վճարովի աղբյուրների վրա, ընդ որում՝ հաճախ դա չգիտակցելով: Ժամանակի ընթացքում մարդու մոտ կարող է զարգանալ կայքում մշտապես ներկա լինելու պաթոլոգիական կախվածություն, որից նա ինքնուրույն արդեն չի կարող ազատվել: Այսպիսի կախվածությունը շատ նման է թմրադեղեղային կամ ալկոհոլային կախվածությանը: Ցանցային աղբյուրներից օգտվելու սուր ձգտումը յուրատեսակ հիվանդություն է, որը կարող է առաջանալ ինչ-ինչ անձնային կամ հոգեբանական խնդիրներից, չիրականացված ցանկություններից, ինչպես նաև՝ շփման հարցում թաքնված բարդույթներից և բարդություններից. չէ՞ որ վիրտուալ աշխարհում շատ ավելի հեշտ է ինքնարտահայտվել, իդեալական կերպար ստեղծել: Առանձնակի նշանակություն ունի սեփական պաշտպանվածության և անանունության գիտակցումը, ինչը չկա իրական աշխարհում: Տեղի է ունենում իրական հարաբերությունների ամբողջական փոխարինում վիրտուալով: Օգտատերերի մի մեծ տոկոս փորձում է ջնջվել ցանցերից, սակայն որոշ ժամանակ անց նրանք նորից վերադառնում են այնտեղ, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ գիտակցում են իրենց ուղղակի կախվածությունը, բայց ոչ մի կերպ չեն կարողանում հաղթահարել այն: Չնայած կան նաև նրանք, ովքեր, այնուամենայնիվ, կարողացել են հրաժարվել ցանցում մշտապես ներկա լինելուց, ունեն բավական վառ կենսակերպ՝ նախընտրությունը տալով կենդանի շփմանը և դրանից միանգամայն գոհ են: Ուրեմն ի՞նչն է մարդկանց դրդում ինքնակամ կախվածությանը: Հոգեբանները վաղուց են բախվել ժամանակակից աշխարհի այնպիսի խնդրի հետ, ինչպիսին է «միայնակությունն ամբոխի մեջ» . գտնվելով կոլեկտիվում՝ մարդը միևնույնն է միայնակ է իրեն զգում՝ իր ժամանակի մեծ մասն անցկացնելով համակարգչի առջև, և դա, իհարկե, չի կարող իր հետքը չթողնել անհատի վարքագծի առանձնակատկությունների վրա: Մինչդեռ մարդուն պետք է ոչ միայն իրեն հասարակության մասնիկ զգալու հնարավորությունն, այլև շատ կարևոր է առանձնանալ որպես անհատ, ինչին շատ նպաստում է սոցիալական ցանցերում գտնվելը: Ծանոթների կյանքից լուսանկարների և տեսահոլովակների դիտմանը մարդու հատկացրած ժամանակը երբեմն գերազանցում է մասնագիտական պարտականությունների համար նախատեսված ժամանակին, ինչը բերում է աշխատունակության անկմանը: Հենց այդ պատճառով շատ ղեկավարներ արգելում են իրենց ընկերության աշխատակիցներին օգտվել ցանցից, արգելափակում են ինտերնետ-աղբյուրների և կորպորատիվ ցանցերի մուտքը: Ինտերնետ-շփումից առավել մեծ կախվածության են ենթակա բավական ձանձրալի կենսակերպ ունեցող մարդիկ: Ցանցերի միջոցով նրանք բարձրացնում են իրենց ինքնագնահատականը՝ փորձելով էջում ներկայացրած տեղեկությունը որպես իրականություն մատուցել: Ոմանք այնքան են հավատում իրենց ստեղծած կերպարին, որ սկսում են խուսափել անձնական հանդիպումներից ու շփումից՝ իրենց մասին ստեղծած կարծիքը չխեղաթյուրելու համար: Հարկ է նշել, որ սոցիալական ցանցերում շփումն ավելի շուտ մտացածին է, թվացյալ, սակայն այն սկսում է ավելի ու ավելի արտամղել կենդանի շփումը: Եվ ցավոք, ծանոթությունների ժամանակ մարդիկ ավելի հաճախ սկսել են փոխանակվել իրենց անձնական էջերի հասցեներով, քան հեռախոսահամարներով և շատ շատերին ավելի հեշտ է սովորական «Ի՞նչ կա, չկա» -ն հարցնել համացանցով, քան զանգահարել և անձամբ հետաքրքրվել: Կախվածության նախանշանները Անընդհատ առաջանում է մուտքային նամակները ստուգելու կպչուն պահանջմունք՝ իմանալով անգամ, որ ոչ ոք չպետք է գրեր: Դուք միևնույնն է ձգտում եք միացնել համակարգիչն ու ստուգել դա: Հնարավոր է, որ Դուք ընդհանրապես միշտ գտնվում եք օնլայն՝ անգամ գիշերը չանջատելով համակարգիչը, որպեսզի հանկարծ բաց չթողնեք հետաքրքիր որևէ բան: Դուք չափազանց շատ ժամանակ եք անցկացնում Ձեր մոնիտորի առջև և ամեն անգամ սոցիալական ցանց մտնելիս ինքներդ Ձեզ համոզում եք, որ դա կտևի ընդամենը երկու րոպե, սակայն արդյունքում սարսափով պարզում եք, որ օրվա կեսն անցել է: Ձեր էջում կարգավիճակը (ստատուս) թարմացնելու, Ձեր ամեն մի նոր քայլն ընկերների հետ քննարկելու, ամենուրեք լուսանկարվելու և ավելի հաճախ նոր լուսանկարներ տեղադրելու սուր ցանկություն եք զգում: Ձեզ համար կարևոր է, թե օրվա ընթացքում քանի մարդ է այցելել Ձեր էջ և ինչպես են նրանք մեկնաբանել Ձեր թարմացումները: Ընկերների հետ ողջ շփումը տեղի է ունենում սոցիալական ցանցով, Դուք արդեն մոռացել եք, թե երբ եք նրանց տեսել վերջին անգամ: Տարբեր խաղեր խաղալն առօրյա մյուս գործերի լավ այլընտրանք է հանդիսանում, Ձեզ կլանում է այդ գործընթացը, Ձեզ համար կարևոր է ավելի շատ մակարդակներ անցնել և բարձրացնել վարկանիշը: Դուք սարսափելի զայրանում եք, եթե ինչ-որ պատճառով չեք կարողանում մտնել սոցիալական ցանցում Ձեր էջ: Դուք կարծես կտրվում եք արտաքին աշխարհից: Այս ամենը խոսում է այն մասին, որ Դուք միանշանակ տևական կախվածություն ունեք սոցիալական աղբյուրներից: Սակայն անգամ եթե Ձեզ մոտ հայտնաբերել եք բոլոր այս նախանշանները, մի՛ վհատվեք, Դուք միշտ էլ ժամանակ ունեք Ձեզ հավաքելու, պետք է միայն ժամանակին հասցնել ասել «Կա՛նգ առ»: Ինչպե՞ս կարելի է ազատվել կախվածությունից 1. Նախ և առաջ սահմանափակե՛ք սոցիալական ցանցում Ձեր գտնվելու ժամանակը, սահմանեք ժամանակային կաղապարներ: Ավելի լավ է ազատ ժամանակը Ձեզ համար օգուտով ծախսեք. հավանաբար Ձեզ մոտ չավարտված գործերի մի մեծ քանակություն է կուտակվել, որոնք Դուք անընդհատ հետաձգում էիք: Պետք է նաև անջատել էլեկտրոնային հասցեին եկող սոցիալական ցանցի բոլոր ծանուցումները, որպեսզի չպլանավորած ժամանակ Ձեզ մոտ ձեր էջ մտնելու գայթակղություն չառաջանա: 2.Աշխատե՛ք ավելի հաճախ հանդիպել ընկերներին անձամբ, ավելի շատ զանգահարեք նրանց հեռախոսով, հյուր կանչեք, այցելեք որևէ հարմարավետ մի վայր, որտեղ կարելի է լավ ժամանակ անցկացնել, և Դուք կհասկանաք, որ դա շատ ավելի հետաքրքիր է, քան երեկոն մոնիտորի առջև անցկացնելը: Ձեզ համար շաբաթական գոնե մեկ օր առանձնացրեք, որն անպայման կկարողանաք նվիրել կենդանի շփմանը: 3. Ավելի շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում, գտեք հետաքրքիր զբաղմունք, որը կշեղի Ձեզ (օրինակ՝ սպորտային ակումբի աբոնեմենտ գնեք. ֆիզիկական ծանրաբեռնվածությունը թույլ կտա ոչ միայն կազմվածքը պահպանել, այլև միշտ լավ տրամադրություն ունենալ): 4.Սոցիալական ցանցում նորությունների ընթերցումը փոխարինեք հետաքրքիր գրքերի ընթերցմամբ, լրացրեք Ձեր գիտելիքները: Հնարավոր է, որ վաղուց երազում էիք փոխել աշխատանքը կամ բարձրացնել որակավորումը. սա սեփական կյանքը բարելավելու, ժամանակը կարիերային նվիրելու շատ լավ հնարավորություն է: Հասկացե՛ք, որ իրական է միայն այն, ինչ տեղի է ունենում այստեղ և հիմա, այլ ոչ թե վիրտուալ աշխարհում, ցանցային աղբյուրներն անգամ չեն էլ նկատի Ձեր անհետացումը, իսկ այ Դուք կտեսնեք, թե որքան ազատ ու թեթև կզգաք առանց դրանց: Հավատացե՛ք, որ Ձեր հորինված աշխարհը երբեք չի փոխարինի մարդկանց հետ իրական շփմանը: Չարժէ զոհաբերել Ձեր իրական կյանքը, չէ՞ որ մեզ շրջապատող աշխարհը շատ ավելի հետաքրքիր է: Սովորե՛ք սոցիալական ցանցերի աղբյուրներն օգտագործել ի շահ Ձեզ և միայն անհրաժեշտության դեպքում:
    
     Աղբյուր` http://kovkas.com/?p=751
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5924 | 0 | 0
Facebook