Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Կաշառակերությունից բացի նաև անբարո վարք, Հայկ Սարգսյան

Anahit
Yazar:
Anahit
21:32, cumartesi, 27 mayıs, 2023
Կաշառակերությունից բացի նաև անբարո վարք, Հայկ Սարգսյան

ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է ներակայացվել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի դեմ, Հայկ Սարգսյանը ձերբակալվել է։
    
     Հայկ Սարգսյանը, բացի կաշառակերությունից նաև շարունակակն անբարո վարք է դրսևորել ֆակուլտետում սովորող ուսանողուհիների նկատմամբ, - նշում է նույն ֆակուլտետի նախկին ուսանողուհի Գ․Հ-ն (անունը փոխված է) ։

-Ե՞րբ նկատեցիք այդ ամենը։

-Սկզբնական շրջանում Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները ջերմ բնույթ ունեին, միջանցքում հանդիպելիս բարևում էինք, մի քանի անգամ էլ ինձ իր աշխատասենյակ է հրավիրել, մի քանի րոպե զրուցել ենք ու ես գնացել եմ դասի, սակայն ժամանակի հետ այդ զրույցները այլ բնույթ էին ստանում, Հայկ Սարգսյանը խոսակցության ընթացքում անսպասելի շատ մոտ էր կանգնում ինձ, ուշադիր նայում էր վերից վար, անկեղծ ասած ես չէի հասկանում, ի՞նչ է կատարվում, մտածում էի՝ ինձ է թվում, մինչև այն պահը, երբ փորձեց ավելորդ քայլ թույլ տալ իրեն, որից հետո ես զգուշացա։

-Ու՞մ եք պատմել այդ մասին, ո՞վ է եղել ձեր կողքին։

-Անկեղծ ասած, ոչ ոքի չեմ պատմել, նախ ես չէի գիտակցում, ի՞նչ է կատարվում, շոկի մեջ էի, երկրորդ վախենում էի, որ ինձ չեն հասկանա, ու ինքս էի պաշտպանում ինձ՝ խուսափելով նրա հետ առնչվելուց։ Եթե Հայկ Սարգսյանը ցանկանար, կարող էր զրկել ուսանողին դիպլոմ ստանալու հնարավորությունից, և սա ցանկացած առաջադիմություն ունենալու դեպքում։

-Ի՞նչ ավելորդ քայլ է եղել, կցանկանաք խոսել այդ մասին։

- Ես այդ ամենը արդեն որպես փորձառություն եմ հիշում, ժամանակին ցավոտ էր, հիմա այն հիշողություն է։ Մի անգամ Հայկ Սարգսյանը շատ մոտ էր կանգնել ինձ ու ինտիմ բնույթի գործողություն էր փորձում կատարել։

Որոշ ժամանակ անց ընկերներիցս մեկը, անտեղյակ լինելով այս ամենից ինձ պատմեց, որ պատահաբար տեսել է Հայկ Սարգսյանին և նույն ֆակուլտետի դասախոսներից մեկին միջանցքում, և այդ պահին Հայկ Սարգսյանը համբուրելուց է եղել այդ կնոջ ձեռքը։

Զուգահեռաբար այդ շրջանում ծանոթացա ֆակուլտետում սովորող նախկին ուսանողուհիներից մեկի հետ, ու երբ խոսեցինք ֆակուլտետի մասին, ինքը մի դեպք պատմեց, որը շատ նման էր, իմ և Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ Այդ աղջկա բնորոշմամբ, մի երիտասարդ տղա կար ֆակուլտետում (չցանկանալով բացահայտել Հայկ Սարգսյանի անձը, նա այդպես էր բնորոշում նրան), ով ամեն անգամ շատ երկար նայում էր իրեն, անձնային սահմանը հատելով՝ շատ մոտ էր կանգնում, շոյում էր իր վարսերը, ասում էր, որ շատ գեղեցիկ աչքեր ունի ու ինքը չէր հասկանում, ի՞ նչ է կատարվում, կասկածում էր, իրեն է թվում, թե այդ մարդը սիրահետում է իրեն։

Դրանից հետո ես անձամբ տեսել եմ, թե ինչպես է Հայկ Սարգսյանը համբուրում ֆակուլտետում աշխատող աղջիկներից մեկի պարանոցը։

-Խոսե՞լ եք այդ աղջկա հետ։

-Ոչ, ոչ ոքի հետ չեմ խոսել այս թեմայով, քանի որ վստահ չէի, որ նրանք պատրաստ են խոսել այդ մասին։

-Գիտե՞ք այլ աղջիկների, ովքեր տուժել են Հայկ Սարգսյանի գործողություններից։

-Կարծում եմ, որ այդպիսի աղջիկներ շատ կան, պարզապես լռել են, ինչպես ես ժամանակին։ Այդ տարիքում եղած վախը թույլ չի տալիս բարձրաձայնել, բայց լռելը նպաստում է նոր «զոհ» -երի ի հայտ գալուն։

-Ինչպե՞ս կբնորոշեք ֆակուլտետում տիրող մթնոլորտը այդ շրջանում։

-Իմ կարծիքով այդ ֆակուլտետում ոչ առողջ հարաբերություններ են, մի տեղում, որտեղ ղեկավար պաշտոն ստանձնած անձը անբարո վարք է դրսևորում, սիրային հարաբերություններ է փնտրում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի կին մասնագետների հետ, այնտեղ չեն կարող մրցունակ մասնագետներ պատրաստվել։

Հայկ Սարգսյանին անթույլատրելի է հասարակական աշխատանք կատարել, առհասարակ առնչվել հասարակության հետ։

-Կցանկանայի՞ք որևէ բան ավելացնել։

- Ոչ։


    
    

Նյութը պատրաստեց՝ Անահիտ Անդրեասյանը։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
826 | 0 | 0
Facebook