Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գիտե՞ք արդյոք

17:57, cuma, 26 mayıs, 2023
Գիտե՞ք արդյոք

Հայերը Հյուսիսային Ամերիկայում սկսել են բնակվել 1618 թվականից: Նոր աշխարհի այս հատվածում հայերի մասին վկայությունները վերաբերում են ոմն «Մարտին հայ» -ի, որը Վիրջինիա նահանգի Ջեյմսթաուն գաղութ է բերվել 1618 թվականին: Հաջորդող տասնամյակներում երկու այլ հայեր են գաղթել Նոր աշխարհ, որպեսզի այստեղ շերամաբուծությամբ զբաղվեն: Բայց և՛ 17-րդ դարում, և՛ 18-րդ դարում հայերն, այնուամենայնիվ, Հյուսիսային Ամերիկայում հազվադեպ են բնակություն հաստատել: Նրանք 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակաշրջանում են առաջին կազմակերպված համայնքները ստեղծել: Օսմանյան կայսրությունում ամերիկյան միսիոներների աշխատանքը նպաստել է, որ հայերն արևմտյան կրթություն ստանան և մեկնեն Նոր աշխարհ: Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնած առաջին հայերը եղել են Օսմանյան կայսրությունում գործող ամերիկյան դպրոցների շրջանավարտները: Արձանագրված է միայն մեկ դեպք, երբ հայը մասնակցել է Միացյալ Նահանգների քաղաքացիական պատերազմին: Այդ անձնավորության անունն է Խաչատուր Կարապետյան: 1850-ականներին գալով Նահանգներ՝ նա ծառայության է անցել Հյուսիսի զորքերում որպես ծովային ինժեներ և աշխատել է Մասաչուսսեթսի գործարանում: Հիշյալ ժամանակաշրջանի գաղթի շարժառիթը տնտեսական բարվոք վիճակի հասնելու ձգտումն է եղել, որը շատերին մղել է բախտ որոնել Նոր աշխարհում:

Միևնույն ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերն ու ցեղասպանությունը սաստկացել են, և բազմաթիվ հայեր ստիպված են եղել 1890-ից 1920 թվականը լքել իրենց հայրենիքը և բնակություն հաստատել ԱՄՆ-ի Մասաչուսսեթս, Փենսիլվանիա, Նյու Յորք, Նյու Ջերսի, Օնտարիո, Միչիգան ու Կալիֆորնիա նահանգներում: Մասաչուսսեթսի Վուստեր քաղաքի գործարանները և Կալիֆորնիայի Ֆրեզնոյի դաշտերը հայտնի են որպես գաղթած հայերի առաջին կենտրոնատեղիներ: Այս քաղաքները շարունակում են լինել Միացյալ Նահանքների հայ համայնքների գլխավոր բնակատեղիները: «Ջորջթաունի տղաներ» կոչվածն իրենից ներկայացնում է հայերի գաղթի ևս մեկ օրինակ: Խոսքը վերաբերում է ցեղասպանությունից փրկված որբերի մի խմբի, որոնք տարվել էին Հյուսիսային Ամերիկա և հասակ էին առել Օնտարիո նահանգի Ջորջթաուն ֆերմայում: Նրանց խնամքը ստանձնել էր Կանադայի Հայկական օգնության միությունը: Այսօր Մոնրեալը, Տորանտոյի, Վանկուվերի և Կալգարիի հետ միասին, Կանադայի հայերի գլխավոր կենտրոններից մեկն է:

Նկարում Մասաչուսսեթս նահանգի Վուստեր քաղաքի հայ առաքելական եկեղեցին է, որը կառուցվել է 1891 թվականին: 1881-ին հայ բողոքականները նույն քաղաքում կառուցել են իրենց եկեղեցին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
824 | 0 | 0
Facebook