Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ապշեցնող մտավոր ունակությամբ օժտված վաղամեռիկ գերմանացի մանուկը

17:13, salı, 23 mayıs, 2023
Ապշեցնող մտավոր ունակությամբ օժտված վաղամեռիկ գերմանացի մանուկը

Ընդամենը չորս տարի ապրած Քրիստիան Ֆրիդրիխ Հայնեկենը (1721 - 1725) իր ժամանակակիցներին հայտնի է եղել «Լյուբեկի երեխա» անվամբ: Լյուբեկի համալսարանի պատմության պրոֆեսորի՝ բնությունից հզոր մտավոր կարողությամբ առատորեն օժտված այս որդին, ասում են, ծնվելուց կարճ ժամանակ անց արդեն սկսել է խոսել: Յոթ ամսականում Քրիստիանն արդեն արտահայտվել է մշակված գերմաներենով: Հայրը նրան սովորեցրել է առարկաների անունները՝ ցույց տալով դրանք երեխային ու բարձարձայն արտասանելով այդ առարկաների անունները:

Ժամանակակիցներն ասում են, թե թվերով տարբեր գործողություններ կատարելու ապշեցնող ունակությանից բացի, Քրիստիան Հայնեկենը մեկ տարեկանում արդեն իմացել է Հնգամատյանում գրանցված բոլոր կարևոր իրադարձությունները: Մեկ ամսից էլ պակաս ժամանակամիջոցում նա կարողացել է ճառախոսել Նոր կտակարանից, երկու տարեկանում արդեն իմացել է Աստվածաշնչում շարադրված պատմական իրադարձությունները, իսկ մեկ տարի անց գերազանց գիտելիքներ է ունեցել պատմությունից և աշխարհագրությունից: Նա կարողացել է բոլոր դարաշրջանների պատմական իրադարձությունների վերաբերյալ բազում հարցերի պատասխանել:

Աստիճանաբար փիլիսոփայական հակումներ դրսևորող այս հանճարով զարմացածներն ամեն տեղից եկել են նրան տեսնելու և հետը զրուցելու: Դանիայի թագավորը 1724 թվականին նրան հրավիրել է Կոպենհագեն, որպեսզի համոզվի մանուկ Հայնեկենի արտասովոր ունակությունների մասին շրջանառվող պատմություններում: Եվ մանուկ հրաշքը թագավորի շրջապատի մարդկանց հետ վարժ զրույց է վարել ֆրանսերենով ու լատիներենով

Դժբախտաբար, հրաշամանուկը ոչ միայն քաջառողջությամբ չի փայլել, այլև վատառողջ է եղել ու կրծքով կերակրվելուց չի կտրվել: Եվ երբ այդ բանը տեղի է ունեցել, այսինքն դադարեցվել է կրծքով կերակրումը, երեխան հիվանդացել է ու կարճ ժամանակ անց մահացել: Նա կանխատեսել է իր մահը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4116 | 0 | 0
Facebook