Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Խաչատրյանի անվան տրիոյի հոբելյանական շրջագայությունները

22:44, cuma, 13 aralık, 2024
Խաչատրյանի անվան տրիոյի հոբելյանական շրջագայությունները
     2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Խաչատրյանի անվան տրիոն ունեցել է 20-ից ավել համերգներ Ռուսաստանի Դաշնության 21 քաղաքներում` Մոսկվայում, Ստավրոպոլում, Կիսլովոդսկում, Նիժնի Նովգորոդում, Նովոսիբիրսկում, Արխանգելսկում, Բառնաուլում, Տոմսկում, Տյումենում, Վոլոգդանում, Լիպետցկում, Մուրմանսկում, Չելյաբինսկում, Կուրգանում, Կրասնոդարում, Պերմում, Իժևսկում, Վորոնեժում և այլն, Տրիոյի հիմնադրման 25-ամյակի հոբելյանական համերգների շրջանակներում:
    
     Համերգային ծրագրերում Խաչատյանի անվան տրիոյի երաժիշտները. Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/, Կարեն Շահգալդյանը /ջութակ/ և Կարեն Քոչարյանը /թավջութակ/, կատարեցին ինչպես Արամ Խաչատրյանի, այնպես էլ այլ հայ, ռուս և արևմտաեվրոպացի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները:
    
     Համերգային շրջագայության ընթացքում ներգրավված են եղել նաև տարբեր ֆիլհարմոնիաների նվագախմբեր, որոնց հետ միասին Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտները կատարել են Բեթհովենի եռակի կոնցերտը: Համերգները անցել են լեփ-լեցուն դահլիճներում, արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականին և ջերմ ընդունելությանը և լայնորեն լուսաբանվել են տեղի ԶԼՄ-ներում:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
904 | 0 | 0
Facebook