1805 թ
«Քաղաքացիական կարգը պահպանվում է միայն օրենքների կատարմամբ։ Իմ կառավարման օրոք օրենքները երբեք ընդունելի չեն համարի անպատժելիությունը» ։
«Ես պատերազմ չեմ ուզում, բայց կնախընտրեի, որ այն տեղի ունենա շուտ, քան թե ուշ»:
«Մենք պետք է ավելի շատ կամք դրսևորենք կառավարչական գործում, քան պատերազմ մղելիս» ։
«Քաջությունը փողով չես գնի»:
1806 թ
«Հավատքը օրենքի սահմաններից դուրս է. դա մարդու ամենաանձնական սեփականությունն է, և մենք իրավունք չունենք դրա համար հաշվետու լինել»:
«Մենք պարտավոր չենք նախկինում եղածով ղեկավարվել՝ ձևացնելով, թե անհնար է ավելին անել»:
«Պատերազմական ամբողջ արվեստը բաղկացած է մտածված, չափազանց շրջահայաց պաշտպանությունից և համարձակ ու արագ հարձակումից»:
«Կանխել, որպեսզի պատժելու անհրաժեշտություն չլինի» ։
«Ես ուզում եմ նվաճել ծովը երկրի զորությամբ»:
Ճարտարապետները սնանկացրեցին Լյուդովիկոս 14-րդին, քանի որ մեծ թագավորը հաշվել չգիտեր»:
«Առողջությունը գնահատում եք լոկ այն ժամանակ, երբ այն լքում է ձեզ»:
«Ես սովորաբար երեք-չորս ամիս առաջ եմ մտածում, թե ինչ պետք է անեմ, և հաշվարկում եմ վատագույն ելքը» ։
«Քաղաքացիական օրենսգիրքը դարի օրենսգիրքն է. հանդուրժողականությունը՝ մարդու առաջին բարիքն է, այնտեղ ոչ միայն քարոզվում է, այլև կազմակերպվում է» ։
«Որքան մեծանանք, այնքան նվազ կամքի ուժ ենք ունենալու. մենք կախված ենք իրադարձություններից և հանգամանքներից»:
1807 թ
«Հարուստների շքեղությունն ապահովում է աղքատների կարիքները»:
«Կարգապահությունն ու հոգնածությանը դիմանալու համբերությունը հաղթանակի առաջին գրավականներն են» ։
«Իսկական փառքը նրանում է, որ դու քեզ քո կարգավիճակից վեր դասես: Ես, իմ ընկերները, լավ պաշտոնի ենք, ես կայսր եմ։ Ես կարող էի ապրել իմ մայրաքաղաքի հաճույքներով... Բայց ես պատերազմ եմ մղում Ֆրանսիայի փառքի համար, ես ձեր մեջ եմ՝ բանակում և մարտերում. Ինչպես քեզ, այնպես էլ ինձ կարող է գնդակը խոցել… Ես ինձ վեր եմ դնում իմ կարգավիճակից»:
«Իմացեք, որ կյանքը ողողված է այնքան շատ որոգայթներով և կարող է այնքան շատ չարիքների աղբյուր լինել, որ մահը բոլորից մեծագույնը չէ»:
«Ապրել՝ նշանակում է տառապել, իսկ ազնիվ մարդը միշտ պայքարում է ինքն իրեն հավատարիմ մնալ»:
«Ոչինչ այնքան լավ չի ընդհատում ողբերգական տեսարանը, որքան մեկ ուրիշին նստելու առաջարկ անելը. երբ նա նստում է, ողբերգությունը դառնում է զավեշտալի»:
«Խաղաղությունը ամուսնություն է, որը կախված է կամքի ժողովումից»:
«Բյուջեն իմ օրենքն է. անհրաժեշտ է դրան ենթարկվել, քանի որ կառավարման բոլոր ճյուղերի ֆինանսավորումն իմ առաջնահերթությունն է»:
«Ես իմ կայսրության տարածքի դիմագծի փոփոխությամբ փառքի արժանացրեցի իմ կառավարումը։ Մեծամասշտաբ աշխատանքների իրագործումն ինչպես անհրաժեշտ է իմ ժողովուրդների շահի, այնպես էլ սեփական գոհունակության համար» ։
«Որտեղ իշխանությունը թույլ է, բանակն է կառավարում»:
«Հռոմեացիները միշտ ձգտել են մեծագործությունների, և հենց այդ կերպ նրանք ստեղծեցին աշխարհը կտրած-անցած վիթխարին»: