1800 թ.
«Ես ընդամենը Հանրապետության լիազորմամբ որոշում ընդունելու իշխանություն ունեցող պաշտոնյա եմ, որը գործում է միայն ու միայն ազգի պատկերացումների հանգույն. երբ ձախողեմ, ես ոչինչ կլինեմ, և մեկ ուրիշը կփոխարինի ինձ»:
«Մեկ մարդու սեփականության իրավունքը խախտելը նշանակում է խախտել բոլորի սեփականության իրավունքը»:
«Կեսարը ճիշտ էր, որ մեջբերեց իր հարստությունը և թվաց, թե հավատում է դրան։ Դա բոլորի երևակայության վրա ազդելու միջոց է՝ առանց որևէ մեկի ինքնագնահատականը վնասելու»:
«Դուք Ֆրանսիա վերադառնալու ցանկություն չպիտի ունենաք, որովհետև ստիպված կլինեք քայլել հարյուր հազար դիակի վրա: Զոհաբերեք ձեր շահերը հանուն Ֆրանսիայի հանգստության և երջանկության. պատմությունը դա հաշվի կառնի»:
«Ինչու՞ է ֆրանսիական բանակն ամենաահարկունն աշխարհում. Դա պայմանավորված է նրանով, որ սպաները արտագաղթել են, որոնց փոխարինել են ենթասպաներ, որոնք դարձել են գեներալներ։ Հենց ենթասպաներով ենք մենք ղեկավարում ազգային բանակը, քանի որ նրանք ժողովրդի ծոցից են»:
«Մեծ համբավը մեծ աղմուկ է. ինչքան շատ ենք մեծ աղմուկ անում, այնքան հեռու է այն լսվում: Օրենքներ, հաստատություններ, հուշարձաններ, ազգեր, այս ամենը փլուզվում է: Բայց աղմուկը մնում է ու հնչում է մյուս սերունդների մեջ»:
«Մարդը կարող է կառավարել միայն երևակայությամբ. առանց երևակայության, առանց կառավարման՝ մարդն անասուն է: Օրական հինգ սուի կամ չնչին պարգևի համար չէ, որ մարդիկ սպանում են. հոգու հետ խոսելով է, որ մենք էլեկտրականացնում ենք մարդուն»:
«Ես օգտագործում եմ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են և կարող են քայլել ինձ հետ» ։
«Տասը տարի տևած նման արտակարգ իրադարձություններից հետո Ֆրանսիան կառավարելը բարդ գործ է»:
«Անվերջություն եմ զգում իմ ներսում» ։
«Մինչև հիմա մարդիկ ինձ երես են տվել, նրանք իմ ցանկություններից առաջ են ընկնում այնպես, ինչպես ես՝ իրենց ցանկություններից. և ես լի եմ երախտագիտությամբ նրանց նկատմամբ»:
«Խորհում, երազում եմ այն ընկերային կարգի մասին, որը վերականգնելու առաքելությունն ունեմ, խորհում եմ ազգային պատվի մասին, որի վրայի գարշելի կեղտը մաքրելու առաքելությունն ունեմ»:
Նկարում՝ Նապոլեոն Բոնապարտը՝ Ֆրանսիայի առաջին կոնսուլ (1801 թ.):
(շարունակելի)