Թող այս դասը յուրացնեն նրանք, որոնց վիճակվել է մեծ իշխանություն մարդկանց վրա
Հռոմեական նշանավոր պետական գործիչ, ստոիկ փիլիսոփա և թատերգակ Լուսիուս Անեուս Սենեկան՝ կայսր Ներոնի դաստիարակն ու խնամակալը, ունեցել է բեղուն գրիչ և թողել է գրական բազմաբովանդակ ու հարուստ ժառանգություն, որոնցում առանցքայինը փիլիսոփայական բարոյախոսությունն է: «Որոտների ու կայծակների մասին» վերնագիրը կրող փիլիսոփայակն մտորումներում Սենեկան անդրադարձել է իշխանության վերազանցմանը: *** Գլուխ 41 … էտրուսկներն ասում են, որ Յուպիտերը կայծակ է ուղարկում և նրան տալիս են այս նետող զենքի երեք տեսակ։ Յուպիտերն առաջինին ուղարկում է իր հայեցողությամբ, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, որպես նախազգուշացում. Նրա կերպարը բավականին խաղաղ է։ Երկրորդը նույնպես ուղարկվում է Յուպիտերի կողմից, բայց խորհրդի որոշմամբ՝ նախ հրավիրելով տասներկու աստվածներին. Այս կայծակը նույնպես երբեմն լավ բան է անում, բայց ոչ առանց վնաս պատճառելու. երբեք ոչ մի օգուտ իզուր չի բերում: 2. Երրորդ կայծակը նույնպես ուղարկվում է Յուպիտերի կողմից, բայց այստեղ նա խորհրդատվության համար ներգրավում է բոլոր այն աստվածներին, որոնց էտրուսկները անվանում են «բարձր» և «թաքնված» . այս կայծակը ոչնչացնում է այն ամենը, ինչին հարվածում է, և, մասնավորապես, փոխում է իր հարվածի ժամանակ գոյություն ունեցող իրերի վիճակը՝ ինչպես մասնավոր, այնպես էլ հասարակական. չէ՞ որ կրակը երբեք ոչինչ չի թողնում այնպես, ինչպես եղել է: Գլուխ 42 1. Առաջին հայացքից թվում է, թե հներըբոլոր նմանատիպ պատկերացումներում սխալվել են։ Իսկապես, ի՞նչ կարող է լինել ավելի միամիտ, քան այն համոզմունքը, որ Յուպիտերը կայծակ է նետում ամպերից, հարվածում սյուներին, ծառերին և երբեմն նույնիսկ իր արձաններին. սպանում է անմեղ անասուններին՝ անպատիժ թողնելով սրբապղծությունը, մարդասպաններին և հրկիզողներին, աստվածների խորհուրդ է հրավիրում, կարծես Յուպիտերն ինքը բավականաչափ խելացի չէ: Կարծես ինքնանպատակ խաղաղ և ուրախ կայծակներ է արձակում, իսկ չար ու կործանարար կայծակներ արձակելու համար անհրաժեշտ է աստվածների մի ամբողջ բազմության մասնակցությո՞ւնը։ 2. Եթե իմ կարծիքը հարցնեք, ես ձեզ սա կասեմ՝ դժվար թե հների հիմարությունն այնքան մեծ է եղել, որ Յուպիտերին համարել են անարդար կամ ոչ բավարար խելամիտ։ Նա կայծակներ է նետում, որոնք հարվածում են անմեղների՞ն՝ շրջանցելով չարագործների՞ն. ուրեմն, նա չի՞ ցանկանում դրանք ավելի արդար կերպով նետել, թե՞ պարզապես չի կարողանում։ 3. Կոնկրետ ի՞նչ էին ուզում ասել սրանով հին մարդիկ։ Ամենաիմաստունները որոշեցին, որ անգրագետ հոգիներին զսպելու համար անհրաժեշտ է վախ անխուսափելի պատժից. մենք պետք է վախենանք մի բանից, որը մեզնից բարձր է: Հանցավորության այդպիսի հանդուգն մոլեգնության պայմաններում օգտակար է եղել, որպեսզի լինի մի բան, որի դեմ ոչ ոքի մտքով չէր անցնի իր ուժը դրսևորել, վախեցնելու նրանց, որոնց միայն սպառնալիքը կարող է ստիպել սիրել ազնվությունը. և նրանք մեր գլխից վեր հաստատեցին պատժող և զինված դատավորին։ Գլուխ 43 1. Բայց ինչո՞ւ է Յուպիտերը խաղաղ կայծակները միայն ի հայեցողությամբ ուղարկում, իսկ մյուս աստվածների խորհրդով ու որոշմամբ՝ կործանարար կայծակ։ «Եվ հետևաբար, նրանք հավատում էին, որ միայն Յուպիտերը, այսինքն՝ թագավորը, կարող է ողորմություն անել, բայց նա կարող է պատժել միայն շատերի որոշմամբ։ 2.Թող այս դասը յուրացնեն նրանք, որոնց վիճակվել է մեծ իշխանություն մարդկանց վրա. առանց խորհրդակցելու թող կայծակներ չճոճեն, թող շատերին կանչեն և լսեն նրանց կարծիքը, թող չափավոր լինեն պատիժներում՝ հիշելով այն մասին, որ նույնիսկ Յուպիտերը միայնակ որոշում չի կայացնում այն պարագայում, երբ հարկավոր է ոչնչացնել: |
Abone ol ve malalelerin yayınla: